Դեպի վեր

ՀՀԿ-ականներն ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է. Նիկոլ Փաշինյան

armtimes.com12/15/2017, 6:06

ՀՀԿ-ականներն ուզում են ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի լրագրողին այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի «Արմենիա» հ/ը-ին տված հարցազրույցի բովանդակության մասին, քանի որ որոշ ՀՀԿ-ականների մոտ այն տպավորությունն է, թե Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել վարչապետի պաշտոնում, Փաշինյանը հիշել է Սերժ Սարգսյանի 2014-ին արված հայտնի հայտարարությունը:

«Փորձենք քննարկել Սերժ Սարգսյանի 2014 թվականի տրված հարցազրույցը, որտեղ նա խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին: Հայատարարեց, որ ինքը սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի կարգավիճակին չի հավակնելու, իսկ եթե ընտրվի խորհրդարանական կառավարման մոդելը, չի հավակնելու նաեւ վարչապետի կարգավիճակին: Հիմա ի՞նչ Հանրապետական կուսակցությունը ուզում է ասել, որ Սերժ Սարգսյանը ստախո՞ս է»,- մեկնաբանում է պատգամավորը:

Լրագրողի հարցին՝ ձեր կարծիքով ո՞ւր է գնում հարցազրույցների տրամաբանությունը, Նիկոլ Փաշինյանն ապատասխանում է.

«Ես չգիտեմ ուր է գնում տրամաբանությունը, թող հարցազրույցի հեղինակը ասի ուր է գնում: Իմ հարցը ուրիշ է, հանրապետականները մեկնաբանո՞ւմ են Սերժ Սարգսյանի հայտարարությունը, կամ ընդհանրապես, եթե այս կոնտեքստում ենք նայում ամեն ինչ, ի՞նչ իմաստ ունի Սերժ Սարգսյանի որեւէ հայտարարություն մեկնաբանել: Սերժ Սարգսյանը այնքան հայտարարություններ է արել: Հիմա կարող է այս հարցազրույցից հետո մեկ ուրիշ ալիքի հարցազրույց տալ եւ ասել լրիվ հակառակ բաները, մենք չենք կարող այսպես ասած նրա մանիպուլյացիաների հետեւից հասնել...Մի քանի ծրագիր կարող եմ նշել: Երբ Սերժ Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը մի քանի ամսից սկսում է նոր Ատոմակայանի շինարարությունը, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը, որը 7 տոկոսանոց տնտեսական չապահովի, պետք է հրաժարական տա, երբ որ հայտարարում էր, թե Հայաստան-Իրան երկաթուղի է կառուցվելու, երբ ավելի վաղ՝ 1998 թվականին հայտարարում էր, թե աշխարհը ցնցվելու է, Հայաստանում գտել են սպիդի բուժումը եւ այսպիսի շատ հայտարարություններ...»,- ասում է Փաշինյանը եւ հայտարարում, որ Սերժ Սարգսյան անունով ՀՀ նախագահ չի ճանաչում:

«Սերժ Սարգսյան անունով նախագահ Հայաստանում չեմ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր