Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյանն աջակցություն է ակնկալում դրսից. ինչ է սպասվում

1in.am01/11/2019, 1:36

Ռոբերտ Քոչարյանն աջակցություն է ակնկալում դրսից. ինչ է սպասվում

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահը քաղբանտարկյալ է, և այդ կապակցությամբ հստակ համոզում կա նաև Հայաստանից դուրս, և «մեր հիմնական արտաքին քաղաքական գործընկերները արդեն հստակ համապատասխան եզրահանգումներ են արել և ձևակերպել են իրենց մոտեցումները Քոչարյանի գործի վերաբերյալ հենց այս տրամաբանության լույսի ներքո»: Նա ասել է, թե վստահ է, որ ժամանակի հետ իշխանությունը կհամոզվի դրանում: Ի՞նչ ժամանակի մասին է խոսքը՝ Սողոմոնյանը չի հստակեցնում: Եվ բնականաբար հետաքրքիր է նաև, թե ի՞նչ «հիմնական» գործընկերների մասին է խոսքը: Մի հիմնական գործընկեր կամ ընկեր հայտնի է՝ ՌԴ նախագահ Պուտինը, որը, սակայն, ինքն էլ առ այսօր խուսափել է անդրադառնալ Քոչարյանի գործի, այսպես ասած, քաղաքական ասպեկտին:

Պուտինն իհարկե երկու ցուցադրական շնորհավորանք է հղել երկրորդ նախագահին՝ ծննդյան տարեդարձի և Նոր տարվա կապակցությամբ, սակայն միևնույն ժամանակ նրա խոսնակը կարճ ժամանակ անց, այսպես ասած, պարզաբանելով այդ շնորհավորանքները՝ ընդգծել է, որ դրանք կրել են ընկերական բնույթ: Խոսքը Կրեմլի խոսնակ Պեսկովի մասին է:

Միևնույն ժամանակ որևէ մեկն իհարկե միամիտ չէ՝ հասկանալու համար, որ ՌԴ նախագահի հրապարակային շնորհավորանքը Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող նախկին նախագահ Քոչարյանին արդեն իսկ որոշակի քաղաքական ակտ է: Բայց նաև ուշագրավ է, որ ՌԴ նախագահը ընդգծված զերծ է մնում թեկուզ իր խոսնակի միջոցով որոշակի քաղաքական անդրադարձ կատարել խնդրին, և այդ առումով թերևս միակ՝ առաջին ու վերջին պաշտոնական քաղաքական անդրադարձը Լավրովի հայտնի հայտարարությունն էր դեռևս հուլիսին:

Այդ իմաստով նկատելի է, որ ինչքան երկրորդ նախագահ Քոչարյանի թիմը փորձում է՝ իհարկե նկատելի զսպվածությամբ, բայց հրապարակային, շոշափելի տեսք տալ Ռուսաստանից աջակցությանը, նույնքան Ռուսաստանի իշխանությունը փորձում է հնարավորինս զերծ մնալ իր աջակցության հրապարակայնացումից՝ թերևս պատկերացնելով դրա հանրային արձագանքի ոչ շահեկանությունը:

Սրան զուգահեռ՝ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարում է, որ ժամանակի հետ նոր իշխանությունը կհամոզվի Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու առումով արտաքին ձևակերպումների առկայության հարցում: Դա զգացվելու է դիրքորոշումների հրապարակայնացումո՞...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր