Դեպի վեր

B24 հարցում. եկամտահարկի համահարթեցում՝ ի՞նչ են կարծիքում այս առնչությամբ մեր ընթերցողները

b24.am06/26/2019, 12:00

B24 հարցում. եկամտահարկի համահարթեցում՝ ի՞նչ են կարծիքում այս առնչությամբ մեր ընթերցողները

Օրեր առաջ ՀՀ Կառավարությունն Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2020 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակից եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի անցնելու օրենքի նախագիծը։ Վերջինս իրենից ենթադրում է եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ ֆիքսված 23% հարկում անկախ աշխատավարձի մեծությունից։

«Բիզնես24»-ն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում կազմակերպել էր հարցում՝ պարզելու, թե ինպես են վերաբերվում մեր համաքաղաքացիները եկամտային հարկի համահարթեցմանը։ Հարցումը տևել է մեկ շաբաթ, իսկ այդ ընթացքում հարցմանը մասնակցած օգտատերերի քանակը հատել է 4300-ը։ Հարկ է նշել, որ հարցմանը մասնակցած օգտատերերն ակտիվ քննարկումներ են ծավալել։

Ըստ ստացված տվյալների՝ եկամտահարկի համահարթեցմանը կողմ են հարցվածների 50,2%-ը, իսկ դեմ՝ 49,8%-ը։ Պետք է նկատել, որ ստացված արդյունքները գրեթե համակշիռ են, և այս օրինագիծը ողջունելը կամ չհանդուժելը բնակչության շրջանում միանշանակ չէ։

Այնուամենայնիվ երեկ՝ հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր: Նախագծերի փաթեթի կարևորագույն կետը եկամտահարկի համահարթեցումն էր։ Այսպիսով, 2020 թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կդառնա 23 %, ապա աստիճանաբար նվազելով կհասնի 20 %:

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հարցմանը մասնակցած մեր օգտատերերի որոշ մեկնաբանություններ.

Harut Alaverdyan. «Երբ պետությունը նվազագույն /մաքուր/ աշխատավարձի չափը սահմանում է 55 000 դրամ, բայց հարկ է գանձում նույնիսկ ամսական 5 000 դրամ աշխատավարձից, դա արդեն իսկ սոցիալական անարդարություն է․․․ Քննարկումը այս կետից պետք է սկսել։ Նորմալ երկրներում նվազագույն աշխատավարձից քիչ եկամտի դեպքում հարկ չի գանձվում։ Երկրորդը՝ երբ պետական համակարգի /և ոչ միայն/ աշխատողների մեծամասնության միջին ամսական աշխատավարձը չի գերազանցում 150 000 դրամը, ո՞վ է շահելու եկամտահարկի համահարթեցումից․․․ Երևի հասկանալի է առանց մանրամասնելու։ Հիմա եզրակացրեք, թե ու՞մ շահերի պաշտպանությանն է ուղղված այդ օրենքի նախագիծը․․․»։

Sargis A-yan. «Խնդիրը շատ ավելի հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս։ Ես կողմ եմ այն նպատակին, որի համար կատարվում է այս փոփոխությունը, բայց փոփոխությունը գնահատում եմ նպատակավրեպ։ Փոփոխությունը կատարվում է պատճառաբանությամբ, որ գործատուները չեն խուսափի բարձր աշխատավարձեր նշանակել։ Եվ ինչ?, գոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր