Դեպի վեր

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը

azatutyun.am07/15/2019, 2:24

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը

Ճիշտ մեկ շաբաթ կինոարվեստի երկրպագուները հնարավորություն ունեին վայելել «Ոսկե Ծիրան» երևանյան 16-րդ միջազգային կինոփառատոնի արդեն ավանդական դարձած մթնոլորտը, որը լի էր թե՛ նոր ֆիլմերով ու ուշագրավ հանդիպումներով, թե՛ քննարկումներով կամ պարզապես մտքերի փոխանակությամբ, դժգոհության կամ գոհունակության արտահայտություններով և այլն, և այլն:

Այս տարի փառատոնի նոր, երիտասարդ ղեկավար կազմը փառատոնի ծրագրերում որոշակի փոփոխություններ էր մտցրել, որոնք նրանք բավական սահուն ինտեգրեցին փառատոնի ընդհանրական ծրագրերում: Փառատոնի երիտասարդ ղեկավարները՝ գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն ու GAIFF-PRO հարթակի ղեկավար Մելիք Կարապետյանն իրենց իսկ խոսքով՝ արել էին հնարավոր ամեն ինչ փառատոնը ոչ միայն բարձր մակարդակով անցկացնելու, այլև հաջորդ տարի արդեն իսկ նորանոր անակնկալ զարգացումների հիմք նախապատրաստելու համար:

Փառատոնի ամենաուշագրավ փոփոխություններից մեկը Միջազգային խաղարկային և Միջազգային վավերագրական մրցութային ծրագրերի միավորումն էր, նաև «Հայկակական համայնապատկեր» ոչ մրցութային ծրագրի տարալուծումն ու ներառումը՝ արդեն ընդհանուր դարձած մեկ մրցութային ծրագրում:

Հաղթող ֆիլմերը հայտնի կդառնան այս երեկո: Արդեն իսկ քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում քիչ հետո կհնչեն հաղթող ֆիլմերի ու ռեժիսորների անունները:

Փառատոնի հյուրերը՝ կինոռեժիսորներ, կինոքննադատներ, դերասաններ ամեն օր մասնակցում էին տարբեր մամլո ասուլիսների և հանդիպումների: Նրանց հետ զրույցներից պարզ էր դառնում, որ նրանք գոհ են թե՛ փառատոնի ընթացքից, թե՛ փառատոնի կազմակերպչական աշխատանքներից: Նույնը կրկնեց այսօր հանդիպման ժամանակ «Ոսկե Ծիրան»-ի միջազգային ժյուրիի նախագահ, անվանի սցենարիստ և կինոռեժիսոր Ալեքսանդր Մին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր