Դեպի վեր

Սերժ Սարգսյանը պարզաբանում է ակնկալում Ապրիլյան քննիչ հանձնաժողովից

azatutyun.am04/9/2020, 10:30

Սերժ Սարգսյանը պարզաբանում է ակնկալում Ապրիլյան քննիչ հանձնաժողովից

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պատրաստ է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրել ապրիլի 16-ին կայանալիք նիստի տեսաձայնագրությունը, եթե այն չի խախտում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով Սերժ Սարգսյանին այսօր ուղարկված նամակի բովանդակությունը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնել էր ապրիլի 16-ին քննիչ հանձնաժողով այցելել` պայմանով, որ տեսաձայնագրության մեկ օրինակը նիստից հետո կտրամադրվի իրեն։

«Պարզապես ընթերցեմ նամակի այն հատվածը, որ «մենք պատրաստ ենք [տրամադրել տեսաձայնագրությունը] օրենսդրությամբ մեզ ընձեռված հնարավորությունների տրամաբանության​ շրջանակներում: Ինչ վերաբերում է տեսաձայնագրությունը Ձեզ հանձնելու խնդրանքին, այն կարող է բավարարվել միայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի պահանջների համապատասխան և սահմանված ընթացակարգի պահպանման արդյունքում», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր արձագանքել է ապրիլյան խորհրդարանական հանձնաժողովի նամակին, ընդգծելով, թե հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես Անդրանիկ Քոչարյանին ուղղված նամակում, երրորդ նախագահի գրասենյակը նշում է, որ հասկանալի չէ, թե բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը ստանալու դեպքում:

«Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա, ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել: Իսկ եթե խոսքը վերաբերում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող այնպիսի տեղեկությունների, որոնց ՀՀ երրորդ նախագահը տիրապետում է ի պաշտոնե, ապա «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա արդեն իսկ առկա է դրանք չհրապարակելու պարտավորություն` անկախ հանձնաժողովի նիստում դրանք հրապարակելուց կամ չհրապարակելուց», - ասված է տարածած հայտարարությունում:

Երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ելնելով վերոհիշյալից` ակնկալում են հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը:

«Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը», - ասված է հայտարարությունում։

Նշենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հոդված էր հրապարակել, որտեղ հորդորել էր իշխանություններին, սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, ընդգծելով, որ այն «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։

Ապրիլյան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր բավական կոշտ արձագանքեց Տեր-Պետրոսյանի այս հորդորին, ընդգծելով, որ կարծես թե Տեր-Պետրոսյանը ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում, որ Սերժ Սարգսյանը գա ապրիլյան հանձնաժողով։

«Այնպիսի տպավորություն էր, թե առաջին նախագահը այնքան էլ չի ցանկանում, որպեսզի Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ ամսի 16-ին քննիչ հանձնաժողովին հյուրընկալված լինի: Ես այդպիսի տպավորություն ստացա, որն իմ համար ընդո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր