Դեպի վեր

Մինսկի խումբը նոր բան չասաց, պետք է ամեն ինչ անենք Ադրբեջանի իրական դեմքը աշխարհին ցույց տալու համար

1in.am06/30/2020, 6:24

Մինսկի խումբը նոր բան չասաց, պետք է ամեն ինչ անենք Ադրբեջանի իրական դեմքը աշխարհին ցույց տալու համար

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի միջև հունիսի 30-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և մասնակցությամբ, անցկացվեց տեսակոնֆերանս: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացմանը: Միևնույն ժամանակ կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով: Հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը և սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձևավորման և պահպանման կարևորությունը: Նրանք դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը, որպեսզի խուսափեն էսկալացիայից: Միևնույն ժամանակ համանախագահները, հիմնվելով 2019թ. մարտի 29-ի իրենց հայտարարության վրա, մտահոգությամբ նշել են, որ վերջին սադրիչ հայտարարությունները, ռազմատենչ հռետորաբանությունը կարող են խաթարել բանակցային գործընթացը: Համանախագահները հերթական անգամ շեշտել են, որ Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին հորդորել են հավելյալ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմն ամրապնդելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահներն ընդգծել են նաև որքան հնարավոր է շուտ մշտադիտարկումը վերսկսելու անհրաժեշտությունը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց` ո՛չ հանդիպումն էր արտառոց, ո՛չ էլ տարածված հայտարարությունը. «1994 թվականից այդ նույն հայտարարությունները կան: Հերթական հանդիպումն էր, համաճարակային իրավիճակի պատճառով ֆիզիկապես հնարավոր չէր հանդիպել, ուստի տեղի ունեցավ տեսակապի միջոցով: Ինչպես կարդում եմ երեկվա ու այսօրվա հայտարարություններում` կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել, Մինսկի խումբն էլ ստանդարտ հայտարարություն է տարածել: Հայկական կողմը բարձրաձայնել է հռետորաբանության հարցերի մասին ու ոչ մեկ անգամ, բարձրաձայնել է, որ մարդու իրավունքները կարևոր են, բարձրաձայնել է Հայաստանի ու Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխիքների հարցը`սկսած ազատ տեղաշարժի որակյալ հնարավորություններից: Ադրբեջանական կողմն իր պատկերացրած խնդիրներն է բարձրաձայնել, իսկ Մինսկի խումբը կոչով է դիմել: Այս իմաստով, սա պարզապես հերթական մի հանդիպում էր»: Միևնույն ժամանակ, ըստ Պողոսյանի, պետք է մի կարևոր բան գիտակցել. «Այստեսակ հանդիպումներ շատ կարող են լինել, բայց մենք հստակ պետք է գնանք մի բանի հետևից, այն է`Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանին, եթե ցանկանում են հիմնահա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր