Դեպի վեր

Գյուլբուդաղյանցի աքսիոման. Ինչ խնդիր պետք է լուծի Խաշմանյանը Հունաստանի դեմ խաղում

1in.am11/9/2019, 10:24

Գյուլբուդաղյանցի աքսիոման. Ինչ խնդիր պետք է լուծի Խաշմանյանը Հունաստանի դեմ խաղում

Վաղը կավարտվի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը, որից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին:

Նոյեմբերի 15-ին մեր ազգային թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Խաշմանյանի գլխավորությամբ: Հանդիպում, որը շատերի կարծիքով՝ մեզ համար այնքան էլ կարևոր չէ, քանզի զրկվել ենք եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, առաջիկա հանդիպումները պաշտոնական են, և անկախ մրցաշարային իրավիճակից՝ առաջնայինն արդյունքն է:

J ենթախմբում Հայաստանի ընտրանին այս պահին երրորդ հորիզոնականում է, և ցանկալի կլինի, որ ընտրական շրջափուլն ավարտենք հենց այս դիրքում: Սպասվում է, որ առաջիկա խաղում թե՛ հավաքականի խաղում և թե՛ կազմում կլինեն փոփոխություններ: Խաշմանյանի առաջնային խնդիրներից է խաղային ձեռագրի հաստատումը, որը տարիներ շարունակ չի նկատվել:

Նշենք, որ առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Խաշմանյանը բավական բարդ խնդիրների առաջ է կանգնած: Երեկ հայտնի դարձավ, որ Հունաստանի և Իտալիայի հանդիպումներին Հայաստանի հավաքականին չի կարողանա օգնել Հենրիխ Մխիթարյանը, որը դեռևս չի ապաքինվել վնասվածքից և ամենայն հավանականությամբ շարք կվերադառնա միայն նոյեմբերի վերջին: Հունաստանի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի դեմ հավաքականի նախորդ երկու հանդիպումները: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշված հանդիպումներում անհաջող ելույթները մասնավորապես կապել էր Մխիթարյանի, ինչպես նաև առանցքային այլ խաղացողների՝ Կամո Հովհաննիսյանի և Կառլեն Մկրտչյանի բացակայության հետ:

Այդուհանդերձ, Ֆինլանդիայի հանդիպումից մի քանի օր անց Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողացել լուծել հավաքականի առաջ դրված խնդիրը, այն է՝ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր