Դեպի վեր

Աստղեր, որոնք գտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը

slaq.am09/22/2017, 10:05

Աստղեր, որոնք գտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը

Որոշ մարդկանց նայելիս դժվար է լինում հասկանալ՝ ինչպես է նրանց հաջողվում իրենց տարիքում այդքան թարմ և խնամված տեսք ունենալ:

Շատերը կարծում են, որ սա հնարավոր է միայն պլաստիկ վիրահատությունների շնորհիվ, սակայն ոչ բոլոր գեղեցկուհիներն են կարծում, որ դա անհրաժեշտ պայման է. նրանք դիմում են այլ միջոցների:

AdMe.ru-ն ներկայացրել է աստղերի, որոնց նայելիս համոզվում ես՝ նրանք գտել են հավերժ երիտասարդության գաղտնիքը:

Ջենիֆեր Լոպես, 48

Ջենիֆեր Լոպեսն այս ցուցակի ամենաերիտասարդ գեղեցկուհին է, սակայն կարելի է վստահամբ ասել, որ նա նույնքան գրավիչ կմնա նաև տարիներ անց: Լոպեսի խոսքով՝ իր հարթ մաշկի գրավականն ալկոհոլից հրաժարվելն է. նա չի խմում նույնիսկ ընկերների հետ երեկույթների ժամանակ:

Ջուլյա Ռոբերտս, 49

Այս կինն իր ամբողջ կերպարով մի պարզ ճշմարտություն է հաստատում. ժպիտը լավագույն զարդն է: Սակայն փաստ է, որ միայն ժպիտով հնարավոր չէ այսքան լավ մաշկ ունենալ: Դերասանուհու խոսքով՝ ինքը մաշկը խնամում է արևապաշտպան բաղադրիչով խոնավեցնող քսուքով:

Սալմա Հայեք, 51

Սալմա Հայեքի պնդմամբ՝ նա չի պատրաստվում դիմել բոտոքսի օգնությանը: Դրա փոխարեն նա ուղղակի ուտում է այն, ինչ ուզում է:

«Ես ուտում եմ յուղոտ բաներ, բանջարեղեն, ամեն ինչ ուտում եմ», - խոստովանել է Սալման: Դրանից բացի, առավոտյան նա չի օգտվում մաքրող միջոցներից. նրա կարծիքով՝ բավական է մաքրել մաշկը երեկոյան: Նա վարդաջուր է ցանում դեմքին և դիմահարդարումը հեռացնում կոկոսի յուղով:

Սինդի Քրոուֆորդ, 51

«Երբ 35-ամյա կինը խնամում է իր մաշկը, նա տարբերություն չի տեսնում: Սակայն հավատացեք՝ այս տարբերությունը կերևա, երբ հասնեք իմ տարիքին: Երիտասարդության գաղտնիքն այն է, որ ոչ մի գաղտնիք էլ չկա. մի ծխիր, նորմալ քնիր, բավական քանակությամբ ջուր խմիր և գտիր այն, ինչ երջանիկ է դարձնում քեզ»,- խորհուրդ է տվել Սինդին:


Հալի Բերի, 51


Հալին հեշտությամբ կարող է թույլ տալ իրեն փողոց դուրս գալ առանց դիմահարդարման: Ընդ որում՝ մաշկը խնամելու գործընթացը նրա մոտ բարդ չէ. սկզբու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր