Դեպի վեր

RobotexArmenia. Հայաստանը կդառնա ավտոմատ ռոբոտների մրցույթի կենտրոն

armenpress.am11/6/2019, 12:12

RobotexArmenia. Հայաստանը կդառնա ավտոմատ ռոբոտների մրցույթի կենտրոն

Հայաստանում առաջին անգամ աշխարհի մի շարք երկրներից 41 թիմ կպայքարի ռոբոտաշինության «Robotex Armenia» մրցույթի գլխավոր մրցանակի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Խելացի քաղաք» խորագրով միջազգային մրցույթի պաշտոնական բացմանն այս մասին պատմեց կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում է ռոբոտաշինության «Robotex Armenia» միջազգային մրցույթը: Մրցույթի կենտրոնը Էստոնիան է: Այս տարի մրցույթը հրավիրել ենք Հայաստան` մեր սեփական ծրագրով: Սովորաբար մրցույթի շրջանակում ներկայացվում են ձեռքով կառավարվող ռոբոտներ, սակայն Հայաստանում տեղի կունենա ավտոմատ ռոբոտների մրցույթ: Ավտոմատ ռոբոտները միացնելուց հետո հնարավոր չէ դրանք ձեռքով կառավարել: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ռոբոտաշինության մրցույթների կենտրոն»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նա նկատեց` քանի որ աշխարհում անցկացվող ռոբոտաշինության մրցույթները հիմնականում ձեռքով կառավարվող ռոբոտների մրցույթներ են, Հայաստանը ցանկանում է դիրքավորել որպես ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն: Հայաստանում անցկացվող մրցույթին մասնակցելու են 41 թիմեր` աշխարհի մի շարք երկրներից` Եթովպիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից և Մադագասկարից: Վարդանյանը նշեց` մյուս երկրներից ոչ այնքան ակտիվ մասնակցությունը մեկնաբանել են նրանով, որ այս մրցույթին դրվել է բավականին բարդ` ավտոմատ ռոբոտների խնդիր: Միջազգային ռոբոտաշինության մրցույթին Հայաստանից կմասնակցի 33 թիմ: Թիմերում պատանիները հիմնականում 10-18 տարեկան են, նրանք «Արմաթ»-ի սաներն են: Վարդանյանը նկատեց` պատանիները հիմնականում մարզերից են:

«Խելացի քաղաք» խորագրով մրցույթի շրջանակում ռոբոտներին տրվելու են առաջադրանքներ: Օրինակ ռոբոտը պետք է աղբը հավաքի, լուսացույցը ճիշտ անցնի և այլն:

Մրցույթի հովանավոր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր