Դեպի վեր

Հանրապետության մի քանի թատրոններ և թանգարաններ կվերանորոգվեն

armenpress.am07/11/2019, 3:24

Հանրապետության մի քանի թատրոններ և թանգարաններ կվերանորոգվեն

Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 690 մլն 688.3 հազար դրամ:

Գումարը նախատեսվում է ուղղել 6 մշակութային կազմակերպությունների՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, Հ. Թումանյանի թանգարանի շենքային պայմանների բարելավմանը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգմանը և ամրակայմանը, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրմանը:

Որոշման նպատակը 6 մշակութային կազմակերպությունների՝ թանգարանների և թատրոնների բնականոն գործունեության ապահովումն է, ինչպես նաև հանրապետության հուշարձանների պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչության բարձրացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախալի համարեց որոշման ընդունումը և, միաժամանակ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ մշակութային հաստատությունները նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալեն:

«Մենք հիմա խոսում ենք զբոսաշրջության աճի մասին։ Մենք ծրագրեր ենք իրականացրել, որով ապահովում ենք երեխաների, դպրոցականների այցելությունները թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, և մենք այսպիսի կապիտալ ծախսեր ենք իրականացնում մշակութային օջախներում, թանգարաններում, թատրոններում և այլն: Բայց մենք պետք է նաև այդ մշակութային օջախների առաջ խնդիր դնենք, որ նրանք ապրեն ավելի ակտիվ կյանքով: Պետք է ունենան ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր