Դեպի վեր

Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Bloomberg

1in.am09/11/2019, 8:54

Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը, որպեսզի նպաստի սեպտեմբերի վերջին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հնարավոր հանդիպման կազմակերպմանը։ Դա ստիպել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վճռականորեն դեմ հանդես գալ նման քայլին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Օվալաձև կաբինետում կայացած հանդիպումից հետո ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կողմ է արտահայտվել պատժամիջոցների մեղմացման գաղափարին՝ որպես բանակցությունները վերսկսելուն ուղղված քայլ։ Նույն օրն ավելի ուշ Թրամփը որոշել է Բոլթոնին ազատել աշխատանքից։

Սպիտակ տունը սկսել է ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր ասամբլեայի շրջանակներում սեպտեմբերի 23-ին Ռոհանիի հետ Թրամփի հանդիպման նախապատրաստումը։ Մինդեռ առայժմ պարզ չէ, կհամաձայնի՞ արդյոք իրանական կողմը բանակցությունների, քանի դեռ ամերիկյան կոշտ պատժամիջոցներն ուժի մեջ են։

Նախատեսվող սցենարի համաձայն, Թրամփը միանալու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ռոհանիի հանդիպմանը։

Այս նորությունները հանգեցրել են «Բրենթ» տեսակի նավթի գների ավելի քան 2 % անկմանը․ մեկ բարելի դիմաց՝ մինչև 61.05 ԱՄՆ դոլար։

Չնայած Իրանի ղեկավարների հետ բանակցելու Թրամփի պատրաստակամությանը, այն իրականություն դարձնելու համար նա ստիպված կլինի հաղթահարել մի շարք քաղաքական խոչընդոտներ։ Այնուամենայնիվ, Բոլթոնի հեռացումը ավելացնում է նման հանդիպման հավանականությունը, քանի որ վերջինս Իրանի հանդեպ կոշտ քաղաքականության ջատագովն էր, ով երկար ժամանակ կոչ էր անում կանխարգելող հարված հասցնել Իրանին՝ ոչնչացնելու համար նրա միջուկային ծրագիրը։

Թրամփի կողմից Իրանի հետ 2015թ․ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հիասթափած Ամերիկայի եվրոպական դաշնակիցները չէին դադարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության եզրերի փնտրտուքը։ Մակրոնը նույնիսկ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆին հրավիրել էր Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր