Դեպի վեր

Կոտայքի մարզում գտնվող, գեներալին պատկանող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մենեջերը, մատուցողը և «Գազպրոմ Արմենիա» Գառնիի ԳԳՄ-ի պետի տղան և 1 հոգի կալանավորվեցին սպանություն կատարելու և պարտակելու կասկածանքով

shamshyan.com05/30/2020, 8:18

Կոտայքի մարզում գտնվող, գեներալին պատկանող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մենեջերը, մատուցողը և «Գազպրոմ Արմենիա» Գառնիի ԳԳՄ-ի պետի տղան և 1 հոգի կալանավորվեցին սպանություն կատարելու և պարտակելու կասկածանքով

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանը, Տիգրան Բաղյանն ու Արթուր Ղազարյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի և Եղվարդի դատարանների նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի սպանության և հանցագործության պարտակման կասկածանքով ձերբակալված Գառնի գյուղի բնակիչներ՝ 39-ամյա Լուսինե Շ-ի, 33-ամյա Ռոման Մ-ի, 34-ամյա Սամվել Ն-ի և 48-ամյա Ռուզաննա Խ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավանի նստավայրի դատարանում դատավոր Գոռ Շահբազյանը, իսկ Եղվարդի դատարանի նստավայրում՝ դատավոր Գեղամ Մարգարյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակներից դուրս գալով՝ բավարարել են քննիչների միջնորդությունները և նշված անձինք կալանավորվել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե, Շ-ն, Ռուզաննա Խ-ն տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» (կանանց գաղութ), իսկ Ռոման Մ-ն և Սամվել Ն-ն՝ «Հրազդան» քրեակատարողակամ հիմնարկներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ նշված դատարաններում տեղի էր ունենում դռնփակ դատական նիստը, դատարանի հարակից տարածքում հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, հիմնականում՝ Գառնի գյուղից, որոնք դատարանի մոտ էին հավաքվել Ռոման Մ-ի հոր՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերւթյան Գառնիի ԳԳՄ-ի պետի ցուցումով և ցանկացել են՝ ի նշան բողոքի, ակցիա իրականացնել, քանի որ, ըստ իրենց հայտարարության, իրենց տղայի և ընկերոջ գլխին սարքում են, մինչդեռ դատական համակարգում բոլորը շատ լավ գիտեն, որ այնպիսի խիստ ու անաչառ դատավոր է Գոռ Շահբազյանը, ում դժվար է կարողանալ որևէ մի բան թելադրել ու պարտադրել, և եթե ինչ-որ բան կասկածելի լիներ, ապա նա 3 հոգու խափանման միջոց կալանավորումը կմերժեր, իսկ բողոքի ակցիան տեղի չի ունեցել, քանի որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը, Կոտայքի մարզային վարչության պետ Սահակ Գրիգորյանն ու Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «Գազպրոմ Արմենիա»-ի Գառնիի ԳԳՄ-ի պետը փորձում է իր մի քանի համակիրների հետ բողոքի ակցիաներ իրականացնել դատարանի մոտ՝ ընդհուպ շրջափակելով դատարանը, և միայն վերջին պահին, հասկանալով, որ իրենց գործողություններով խախտում են նաև ՀՀ պարետի որոշումը, զերծ են մնացել բողոքի ակցիաներից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դռնփակ դատական նիստին ներկա է եղել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Կարեն Սուքիասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Ղազարյանի որոշմամբ ձերբակալվել էին Գառնի գյուղի բնակիչ, 39-ամյա Լուսինե Շ.-ն, Երևանի բնակիչ, 48-ամյա Ռուզաննա Խ.-ն, Գառնի գյուղի բնակիչներ, 33-ամյա Ռոման Մ.-ն և 34-ամյա Սամվել Ն.-ն:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Լուսինե Շ.-ն ու Ռուզաննա Խ.-ն կասկածվում են հանցագործությունը պարտակելու և օժանդակելու, իսկ Ռոման Մ-.ն ու Սամվել Ն.-ն՝ սպանություն կատարելու մեջ:

2018 թ.-ի նոյեմբերի 1-ին «Գառնի» ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոկսիկացիա և պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր