Դեպի վեր

Ի՞նչ որոշվեց` սահմանամերձ գյուղերում պատնեշներ կառուցելու, բնակիչներին զենք տալու մասին

armtimes.com06/19/2017, 5:00

Ի՞նչ որոշվեց` սահմանամերձ գյուղերում պատնեշներ կառուցելու, բնակիչներին զենք տալու մասին

Արդեն իսկ լրացել է կառավարության որոշմամբ սահմանված եռամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովը պետք է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման վերաբերյալ ներկայացներ առաջարկներ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաեւ թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Բացի այդ, նպատակ կար սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:

Այս մասին նշված էր վարչապետի` փետրվարի 13-ի համապատասխան որոշման մեջ, եւ ըստ այդ որոշման էլ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին:

«Հանձնաժողովը, որի ղեկավարը պաշտպանության նախարարն է, հսկայական աշխատանք է կատարել: Վերջերս Տավուշի մարզում տեղի ունեցավ հանդիպում` գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ: Հսկայական նախագծեր որոշված է այնտեղ իրականացնել, որոնցից ահագին բան արդեն արված է: Դրանք վերաբերում են ե´ւ դպրոցների, ե´ւ մանկապարտեզների անվտանգության հարցերին` պատնեշների կառուցում եւ այլն, ինչպես նաեւ դպրոցներին տարբեր տեսակի աջակցություններ տրամադրելուն` նյութական եւ ուսումնաօժանդակ ձեռնարկների տեսքով: Նախագծեր կան հատկապես ճանապարհաշինարարության վերաբերյալ: Դա ինչպես անվտանգային նշանակություն ունի, այնպես էլ կոմունիկացիոն անվտանգային նշանակություն: Այսինքն` նորմալ ճանապարհները շատ կարեւոր են այդ հատվածում: Այնպես որ, այստեղ միան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD477.5479.5
EUR558564.5
RUR8.018.1
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր