Դեպի վեր

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

azatutyun.am10/18/2018, 11:54

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ 64-ամյա Հենրիկ Աբրահամյանը, կալանքից ազատ է արձակվել։

Դատարանը բավարարել է Աբրահամյանի փաստաբանի միջնորդությունը և 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Նա ձերբակալվել էր օգոստոսի 8-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։

Այս գործը քննող հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անցած շաբաթավերջին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքներից առգրավված զենքերի և Մարտի 1-ի պարկուճների, գնդակների միջև «համընկնում չկա»:

Շուրջ երկու ամիս առաջ հաղորդվել էր, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալների հիման վրա խուզարկություն է իրականացվել «Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում», որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 ձեռքի գնդացիր, 7 ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 տարբեր տեսակի հրացաններ, 2 ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր