Դեպի վեր

Անհասցե եւ հասցեական բաժինները. Շահան Գանտահարյանի հոդվածը

armenpress.am01/25/2021, 10:36

Անհասցե եւ հասցեական բաժինները. Շահան Գանտահարյանի հոդվածը

Եվրախորհրդարանի «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականություն», ինչպես նաեւ «Ընդհանուր անվտանգային եւ պաշտպանական քաղաքականություն» զեկույց-բանաձեւերի արցախյան պատերազմի վերաբերող բաժնի ողջունումը թե՛ Երեւանի եւ թե՛ Ստեփանակերտի կողմից օրինաչափ է։

Ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձեւերում ամրագրվել են բազմաթիվ կարեւոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմին եւ դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացրած պատերազմական հանցագործություններին, հարձակման հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես` մարդկային, մարդասիրական հարցերի շուրջ: Առանձնապես կարեւոր է նկատվել, որ Եվրախորհրդարանը ո՛չ միայն դատապարտի պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլեւ ընդգծել է, որ այդ հանցագործությունները չպետք է մնան անպատիժ։ Շեշտվել է նաեւ ԵԱՀԿ-ի ձեւաչափի շրջանակներում հիմնահարցի կարգավորման բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։

Հասկանալի է Եվրախորհրդարանի քաղաքական տրամաբանությունը։ Բաքուն չի հասցեագրվել այս զեկույցում։ Քննադատության թիրախը Անկարան է։ Հակառակ դրան, որ այն կոչ է անում բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու: Հատկանշական է, որ Եվրախորհրդարանը նաեւ առանձնապես կոչ է անում միջազգային հետաքննություն կազմակերպելու օտար զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության եւ տարանջատվող զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:

Նախ,սա կոչի տեսքով է եւ որեւէ ձեւով իրականացվելու պարտադիր բնույթը չի ապահովում. երկրորդ, ինչպես նկատվում է, հասցեագրումը բացակայում է։

Նույն անհասցե պահվածքով չի հատկանշվում Անկարային վերաբերող բաժինը։ Անկարան մեղադրվում է իբրեւ ապակայունացնող գործոն եւ պատերազմին ներգրավված պետություն։ Սակայն այստեղ եւս երանգային անհասցե բաժին է ներառվել։ Զեկույց-բանաձեւը մտահոգությամբ է ընդգծել տագնապին երրորդ երկրների զինվորական ներգրավվածությունը։ Այս դեպքում հավասարեցման օրենքը չէ, որ նկատի է ունեցել, քանի որ այլապես հստակորեն Թուրքիան ամբաստանվել է ապակայունացմամբ եւ ներգրավվածությամբ։ Այստեղ ուղերձը Մոսկվային ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր