Դեպի վեր

Ա՛յ Հրանտ, բոլոր կոնյակներդ խմել ես, բոլոր վայելքներդ ապրել ես, աշխարհից ի՞նչ ես ուզում

shamshyan.com02/12/2019, 6:06

Ա՛յ Հրանտ, բոլոր կոնյակներդ խմել ես, բոլոր վայելքներդ ապրել ես, աշխարհից ի՞նչ ես ուզում

Այսօր՝ փետրվարի 12-ին, հայ մեծանուն գրող, աշխարհահռչակ մտավորական Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։

- Կենդանակերպի Ձեր նշանը:

- Ջրհոս:

- Դուք հավատացյա՞լ եք:

- Ես լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների երկրին եմ հավատում:

- Ձեր ծնողները հավատացյա՞լ են:

- Իմ ծնողները գյուղացի հայ մարդիկ են՝ մի օր հավատացյալ են, երկու օր՝ ոչ:

- Ձեր սիրած կենդանին:

- Մի ժամանակ ընկերներիս խնդրում էի, որ նկարեն գառը, ուլը, հորթը, քուռակը, փոքրիկ ծառը, կողքին՝ փոքրիկ տղան:

- Ձեր սիրած եղանակը:

- Վաղ գարուն՝ մայիսի սկիզբը, մաքուր, լիքը աշունը:

- Ի՞նչ խենթություններ ունեք:

- Խենթություններ չունեմ, ինքնավերահսկումը միշտ կա. խենթերին չեմ սիրում:

- Ձեր արտաքինը Ձեզ դո՞ւր է գալիս:

- Իմ արտաքինը ինձ դուր չի եկել: Դրա համար էլ այն փորձել եմ սրբագրել գրականությամբ:

- Ձեր կյանքում եղե՞լ է որևէ ցնցող դեպք:

- Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է:

- Դուք երջանի՞կ մարդ եք:

- Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ:

- Կյանքից հրաժարվելու ցանկություն ունեցե՞լ եք, սիրո՞ւմ եք կյանքը:

- Եթե քաջ եղած լինեի, պետք է որ վաղուց հրաժարված լինեի, բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի հոտ, որին գայլը կուտի: Գուցե սա ինքնախաբեություն է կամ գուցե ես ինչ-որ դեր եմ ստանձնում՝ որպես մահից խուսափող մարդ...

- Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:

- Գրականությունը ինձ համար դավանանք է:

- Ո՞րն է գրականության հաստատած ճշմարտությունը:

- Գրականությունը Աստծուն բերել, տեղադրել է մարդու մեջ:

- Ի՞նչ եք մտածում գրականություն և գաղափարախոսություն փոխհարաբերության մասին:

- Ինչպիսի գաղափարախոսության պիտի հարի գրո՞ղը. եթե ազգայնական է՝ գրականություն չի, եթե կոմունիստական է՝ գրականություն չի, եթե հումանիստական է՝ քաղցրալորձ է, եթե բուրժուական է՝ գրականություն չի, եթե հարող է՝ գրող չի, այլ քարոզիչ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475477
EUR523528.5
RUR7.157.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր