Դեպի վեր

DataArt -ը մտադիր է կենտրոն հիմնել ՀՀ-ում

panarmenian.net01/22/2019, 12:54

DataArt -ը մտադիր է կենտրոն հիմնել ՀՀ-ում

22 հունվարի 2019 - 16:48 AMT

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն և Յուլյա Զավիլեյսկայային։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նրանք Արշակյանին ներկայացրել են ընկերության գործունեությունը։

DataArt-ը գործում է արդեն 20 տարուց ավելի և առաջարկում է ՏՏ լուծումներ ֆինանսական, առողջապահական, տուրիզմի, մեդիայի և ինտերնետ իրերի (IoT) ոլորտում։Ընկերության երկու տասնյակ կենտրոններում աշխատում են 2600-ից ավելի մասնագետ։ Ծառայությունների աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն։

Միխայիլ Զավիլեյսկին նշել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է գործակցությամբ, այդ թվում` Հայաստանում իրենց կենտրոնը հիմնելու ծրագրով։ Նրանք պատրաստակամ են աջակցելու նաև ՏՏ ստարտափերի էկոհամակարգի զարգացմանը, ինտեգրվելու հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին և կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է տարբեր տարիներին, այդ թվում նաև Խորհրդային Միության ժամանակաշրջանում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ մասնագետների բարձր որակավորումը, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որոնց հիմքի վրա ներկայում էլ ակնհայտ են ոլորտի զարգացման ու առա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր