Դեպի վեր

Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծություններն ու փոփոխությունները

armenpress.am05/24/2019, 3:12

Տափաշշերից մինչև ճտքավոր կոշիկներ. ՀՀ ՊՆ իրային ծառայության նորամուծություններն ու փոփոխությունները

ՀՀ ՊՆ զինված ուժերի իրային ծառայությունում իրականացվել են մի շարք փոփոխություններ և նորամուծություններ՝ նոր տեսակի շապիկներ, կիսավարտիքներ, ձեռքի օճառներ և այլն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ն լրագրողների համար կազմակերպել էր պրես տուր, որի ժամանակ ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ-ում շահագործվող համազգեստը, հանդերձանքը, հիգիենիկ պարագաներն ու տեխնիկական միջոցները:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը սկզբում ներկայացրեց հայկական արտադրության պարագաներն ու հանդերձանքը:

«2019 թվականից սկսած նախկին ձեռքի օճառները փոխարինել ենք այլ որակի օճառներով, որոնք 3 տիպի են՝ ելակի, կիտրոնի և շուտով նաև յասամանի բույրով: Հայաստանում արդեն իսկ արտադրվում են տափաշշերը, ճաշամանները, շապիկները, կիսավարտիքներն ու անկողնային պարագաները»,- ասաց Պապյանը և հավելեց, որ տեղական են նաև հողաթափերն ու ճտքավոր կոշիկները: Վերջիններն այս պահին արտադրվում են 2 տեսակի և դեռևս գտնվում են զորային փորձարկման փուլում:

Գնդապետը շեշտեց, որ նախկինում ճտքավոր կոշիկների տակացուն ամրացվում էր մեխերով, իսկ այժմ մի տեսակն ամրացվում է բարձր ճնշման սոսնձման եղանակով, իսկ մյուսը՝ ձուլման: Այս պահին տարբեր զորամասերում, տարբեր բնակլիմայական պայմաններում դրանք փորձարկվում են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում պարզել ճտքավոր կոշիկների թերություններն ու առավելությունները:

«Զինծառայողներին ապահովում ենք նաև կոշկեղենի լրացուցիչ ներդիրներով՝ ձմեռային և ամառային սեզոնների համար, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավորություն ունենան փոխելու: Եթե զինծառայողն ունենա ոտնաթաթի խնդիր, ապա ներդիրները բավականին հարմարավետ կդարձնեն նրա քայլքը: Մաշվելուց հետո տրվում են լրացուցիչ ներդիրներ»,- ասաց Պապյանը:

Լրագրողներին ներկայացվեցին նաև զորանոցային հողաթափերը, որոնք բավականին ամուր էին և թեթև: ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետն ընդգծեց, որ դրանք նոր չեն, ուղղակի զինծառայողների հարմարավետության համար դիզայնն է մի փոքր փոփոխված: Նախատեսված են երեկոյան ժամերի, ինչպես նաև լոգարան գնալու համար:

«Զինծառայողներին տրամադրվում է նաև 3 տիպի գուլպա՝ բամբակյա, կիսաբրդյա և բարձրլեռնային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնելու համար: Այս տարի նախատեսում ենք ձեռք բերել 2 տեսակի գուլպա, սակայն ավելի բարձր որակի՝ բամբակի և նեյլոնի բաղադրությամբ՝ կիսաբրդյա և բամբակյա»,- նշեց գնդապետը, և անդրադառնալով ներքնազգեստին, ասաց, որ շապիկները նոր են և բաղկացած են 65 տոկոս բամբակից, 35 պոլիեսթերից, որպեսզի երանգը չփոխվի: Բացի այդ, շոգ եղանակային պայմաններում զինծառայողները մարտական հենակետերում արդեն կարող են անմիջապես շապիկի վրայից կրել իրենց զրահաբաճկոններն ու իրականացնել մարտական հերթապահություն: Կիսավարտիքները նույնպես նոր են, որոնք 95 տոկոսով բամբակյա են և 5 տոկոսով լայկրայից:

Նորություններից և հայկական արտադրությունից Պապյանը ներկայացրեց նաև տափաշշերը, որոնք պատրաստված են սննդային պլաստմասայից: Դրանք դեռևս օգտագործման մեջ չեն դրվել՝ 2 տարի անց դուրս կգրվեն և կտրամադրվեն զին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր