Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացված 461 հեռախոսազանգերի գերակշիռ մասը (61 զանգ) վերաբերել է թափառող կենդանիների խնդրին:
Քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է հարցին՝ նշելով, որ թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության համար նոր մրցույթ կհայտարարվի, որին կներկայացվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող պահանջներ:
Խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման նպատակով մայրաքաղաքում գույքագրում է տեղի ունենում: Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը:
Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև հանձնարարականներ՝ գալիք տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը՝ Հայկ Մարությանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը:
Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքը կազմակերպելու նպատակով քաղաքապետը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել և կարգ...