Դեպի վեր

Վարկերի համաներման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քննադատողները հենց իրենք պոպուլիզմի մարմնավորում են․ Իվետա Տոնոյան

slaq.am05/17/2021, 11:36

Վարկերի համաներման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քննադատողները հենց իրենք պոպուլիզմի մարմնավորում են․ Իվետա Տոնոյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել աննախադեպ ծարագրով, որով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել։ Որոշ շրջանակների կողմից առաջարկվող ծրագիրը որակվել է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Քննադատությունների և ծրագրի իրականացման մասին Slaq.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։
-Տիկին Տոնոյան, այս օրերին ԲՀԿ համակիրների հետ հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ձեր նախընտրական ծրագրով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել, որը տարբեր շրջանակների կողմից որակվում է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Ինչպես կմեկնաբանեք դրանք:
-Մեկ բան հստակ է՝ Գագիկ Ծառուկյանի թիրախային առաջարկը փաստորեն դիպել է ճիշտ նշանակետին, որ ոմանք արդեն օրեր շարունակ քուն ու դադար կորցրած խոսում են այդ մասին: Պոպուլիզմի ու ոչ իրատեսական ծրագրերի մասին խոսում են հենց այն մարդիկ, ովքեր ոտքից գլուխ պոպուլիզմի մարմնացում ու մարդկանց խաբելու գործում իրենց հավասարը չունեցող են: Մեր այդ առաջարկի հիմքում ընկած են տնտեսագետների ու ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների հետ տևական քննարկումների արդյունքում կատարված վերլուծություններն ու ամբողջապես մշակված է նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել: Ես իհարկե հասկանում եմ, որ մեր այս առաջարկը քննադատողները բացարձակապես թքած ունեն, որ մեր շուրջ 2.2 միլիոն հայրենակիցներ պարզապես խեղդվում են վարկային բեռի տակ, որ տարիներ շարունակ արդեն խճճվել են վարկային շրջապտույտի մեջ և ցնցումների մեջ են ընկել այն բանից, որ հենց Գագիկ Ծառուկյանն է առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակը:
Բայց այս առաջարկից ցնցակաթվածի ենթարկված բոլոր մտահոգ անձանց և շահագրգիռ շրջանակներին կոչ եմ անում հանդարտվել, փորձել հետևելով Գագիկ Ծառուկյանի օրինակին գոնե մի կառուցողական առաջարկ էլ իրենց կողմից ներկայացնել, որը մեր հայրենակիցների հոգսերը կթոթափի, այլ ոչ թե մտածել բացառապես սեփական կաշվի ու սեփական բարեկեցության մասին: Այո, ԲՀԿ նախընտարական ծրագրով վարկային բեռի տակ կքած մեր շուրջ 2.2 միլի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր