Դեպի վեր

Արշակյանը ողջունել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի մասնակիցներին

armenpress.am11/25/2019, 7:06

Արշակյանը ողջունել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալներ Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանը մասնակցել են Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 2019թ համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։ Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը Գյումրիում՝ ընդգծելով, որ այն տեխնոլոգիական առաջատար քաղաքներից է դառնում: «Մենք առաջնահերթ ենք համարում մարզերի զարգացումը՝ ստեղծելով նոր կրթական կենտրոններ Երևանից դուրս, որոնց հիման վրա միջազգային և տեղական տեխնոլոգիական ընկերությունները իրենց գիտահետազոտական կենտրոններն են հիմնում։ Հայաստանում մարդկային տաղանդն է, որ ամենամեծ առավելությունն է տալիս, և տաղանդավոր մարդիկ են, որոնք կարողանում են արագ ընկալել, սովորել, ստեղծագործ մտքով է´լ ավելի զարգացնել աշխարհում եղած տեխնոլոգիաները։ Սա է տալիս մեզ այն վստահությունը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր՝ իր ետևից տանելով նաև թվայնացման, ռազմարդյունաբերության ճյուղերը պետության և տնտեսության բոլոր բնագավառներում»,-նշել է նախարարը: Դիմելով համաժողովին մասնակից ուսանողներին և աշակերտներին՝ հաջողության հասնելու գործում նախարարն ընդգծել է անհատական ջանք գործադրելու կարևորությունը: Նա կոչ է արել երիտասարդներին՝ բուհում ստացած հիմնարար կրթությունից բացի, գիտելիք ստանան ամենօրյա և ամենժամյա անհատական ջանքի շնորհիվ, հնարավորին չափ շատ մասնակցեն կրթական ծրագրերի, առնվազն երեք լեզու սովորեն՝ ավելի արագ տիրապետելու նոր տեխնոլոգիաներին: «Մեզանից յուրաքանչյուրն իր շուրջը կարող է ստեղծել այնպիսի նորարարական տեխնոլոգիա, որը Հայաստանի ամբողջ տնտեսությունը կկարողանա տանել իր ետևից: Այդպիսի օրինակներ մեր շուրջը շատ կան»,-նշել է նախարարը: Հակոբ Արշակյանը, որպես օրինակ, թվարկել է հայկական ծագում ունեցող և արդեն համաշխարհային մեծ ճանաչում ունեցող այն ընկերություններին, որոնք իրենց գործունեությունը սկսել են առավելագույնը երեք նորարար մարդկանց անհատական ջանքի շնորհիվ: Նախարարը հորդորել է երիտասարդներին ուսումնասիրել նախարարության հաջորդ տարվա այն բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD491.5498
EUR531542.5
RUR6.456.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր