Դեպի վեր

Բոլթոնի հեռացումը ձեռնտու է Հայաստանին և Իրանին

yerkir.am09/11/2019, 5:12

Բոլթոնի հեռացումը ձեռնտու է Հայաստանին և Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնեց, որ պաշտոնից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: «Ես և վարչակազմի այլ անդամներ կտրականապես համաձայն չէինք նրա մի շարք առաջարկների հետ, և խնդրել եմ Ջոնին՝ հրաժարական տալ, ինչն էլ նա արեց այսօր առավոտյան»,- գրել էր Թրամփը:

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ, որպես հրաժարականի պատճառ, նշում են, որ Բոլթոնը ձախողվել է այնպիսի գլխավոր ուղղություններում, ինչպիսիք են Իրանը, Վենեսուելան, ԿԺԴՀ-ն, Աֆղանստանը: The Guardian-ը գրում է, որ Բոլթոնի հեռացումը վաղուց էր հասունացել, իսկ New York Times-ը, որպես հիմնական պատճառ, նշում է, որ Բոլթոնը G7-ի գագաթնաժողովից հետո՝ օգոստոսի 25-ին, հրաժարվել էր ելույթ ունենալ հեռուստատեսային թոք շոուում, որտեղ պետք է պաշտպաներ նախագահ Թրամփի տեսակետները Ռուսաստանի վերաբերյալ:

Ո՞րն էր Բոլթոնի հեռացման պատճառը: Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Բոլթոնի հեռացումը հայ-իրանական հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ՀՀ իշխանությունների առջև պահանջներ էր դրել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ: Անդրադառնալով այս հարցերին՝ Alikonline կայքի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց, որ միանշանակ դրականորեն կարող է ազդել:

«Արդեն հարցի մեջ պատասխանը որոշ չափով թաքնված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան հարաբերությունները ձգտում են ռազմավարական մակարդակի, նաև այն, որ Բոլթոնն իր երևանյան այցի ընթացքում հստակ խնդիր էր դրել ՀՀ իշխանությունների առջև, որ պետք է նվազագույնի հասցնեն Իրանի հետ հարաբերությունները, հատկապես՝ սահմանային առևտուրը, և փորձում էր Հայաստանին ներգրավել ԱՄՆ-ի՝ տարածաշրջանային հակաիրանական նախագծերում: Այս հեռացումը ինչ-որ տեղ փրկօղակ է հայ-իրանական հարաբերությունների համար: Չմոռանանք, թե Իրանի հետ հարաբերությունները ինչպիսի մեծ նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության մթնոլորտի ձևավորման համար, Իրանն ինչ նշանակություն ունի արտաքին աշխարհի հետ Հայաստանի կապի հաստատման, ինչպես նաև Ադրբեջանին և Թուրքիային տարածաշրջանում հակակշռելու առումներով: Իսկ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, ստիպված լիներ տեղի տալ ԱՄՆ-ի, ավելի կոնկրետ՝ Բոլթոնի պահանջին, ապա դա իրապես կարող էր աղետ լինել Հայաստանի անվտանգության և անվտանգային մթնոլորտի համար»,- ասաց Արամ Շահնազարյանը:

Մեր հարցին՝ ազդե՞լ է, արդյոք, Իրանի վարած ակտիվ և կառուցողական դիվանագիտությունը Բոլթոնի ձախողման վրա, նա տվեց դրական պատասխան՝ հիշեցնելով, որ Բոլթոնի հակաիրանական մարտավարությունը կառուցված էր երկու հիմնական սկզբունքի վրա: Նախ՝ հնարավորինս մեկուսացնել Իրանին աշխարհում, երկրորդ՝ Իրանին սադրել, որ դիմի ծայրահեղ քայլերի: «Սա նախապայման էր սցենարի հաջորդ փուլի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR524528
RUR7.47.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր