Դեպի վեր

«Ի՞նչ է պոպուլիզմը». Newmag-ը հրատարակել է քաղաքագիտական բեսթսելլեր

newmag.am09/3/2019, 6:24

«Ի՞նչ է պոպուլիզմը». Newmag-ը հրատարակել է քաղաքագիտական բեսթսելլեր

Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։

Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու բերում Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՄՆ պոպուլիստների օրինակները: Գրքում տրվում են այս երևույթի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը:

«Դեռ ոչ ոք Մյուլլերի պես խորը և այսքան հանգամանալից չէր գրել Եվրոպան պատուհասած վտանգավոր երևույթի մասին», – ասել է Հարվարդի դասախոս Դենի Ռոդրիկը:

Յան-Վերներ Մյուլլերը քաղաքագիտություն է դասավանդում ԱՄՆ Պրինստոնի համալսարանում: Ղեկավարում է «Քաղաքական մտքի պատմություն» ծրագիրը: Գրում է բրիտանական The Guardian, The London Reviw of Book պարբերականների և ամերիկյան The New York Review of Books-ի համար: Երկու գրքի հեղինակ է: 

«Պոպուլիզմը հակադեմոկրատական երևույթ է: Սա է այս հանճարեղ գրքի գլխավոր փաստարկը: Չկա ավելի լավ ուղեցույց՝ հասկանալու համար, թե ինչ են այսօր անում պոպուլիստները», – ասել է  Բուլղարացի քաղաքագետ Իվան Կրաստևը:

Յան-Վերներ Մյուլլերի այս գիրքը վերջին 2 տարիների քաղաքական ու քաղաքագիտական կարևորագույն հետազոտություն է, Նյու Յորք Թայմսի բեսթսելլեր և ամենաշատ հիշատակվող և մեջբվերվող գիրք։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ընդ որում, նաև միայն իրենք են որոշում, թե «ով է ժողովուրդը»: Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր