Դեպի վեր

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահամանդրական կարգը տապալելու համար

armtimes.com02/21/2019, 5:30

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահամանդրական կարգը տապալելու համար

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպանական կողմն առաջին անգամ մեր զրույցում բարձաձայնում է, որ ենթադրյալ կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում ըստ էության գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն են: Փողերի լվացան դրվագը նույնպես վերաբերում է կաշառքի դրվագին:

Հիշեցնենք, Գեւորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման եւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար: Նրա, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

- Պարոն Ալեքսանյան, քրեական գործի նյութերի ծանոթացման համար դուք 76 օր էիք նախատեսել, սակայն քննիչը որոշել է 50 օրացույցային օր սահմանել: Նրա այս որոշումը վիճարկելո՞ւ եք:

- Միանշանակ վիճարկելու ենք: Պաշտպանական կողմի ներկայացրած ժամկետը՝ 76 աշխատանքային օրվա վերաբերյալ ինքնանպատակ չէր. այսօր ՀՀ-ում քրեական գործերով այսպես ասած ձեւավորված պրակատիկայի եւ ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր հատորին ծանոթանալու համար տրվում է մոտ մեկից երկու օր. մենք գտնում ենք, որ այդ ժամկետը ողջամիտ է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից նման սահմանափակումը նպատակ է հետապնդում պաշտպանության կողմին չտրամադրել լիարժեք հնարավորություն եւ ժամանակ պաշտպանության իրավունքը լիարժեքորեն իրացնելու համար: Թեեւ քննիչի կողմից կայացված այդ որոշումը դեռ չենք ստացել, սակայն ստանալուն պես այն կբողոքարկենք հսկող դատախազին, որից հետո եթե ստանանք բացասական պատասխան այն կվիճարկենք նաեւ դատական կարգով:

- Քանի որ արդեն ձեր պաշտպանյալի վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, կարո՞ղ եք ասել, թե ի վերջո Արմեն Գեւորգյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դրվագը ո՞ր թվականին է վերաբերում եւ այն Մարտի 1-ի դեպքերի հետ առնչություն ո՞ւնի, թե՝ ոչ:

- Վերաբերվում է 2008 թվականին, բայց կաշառքի դրվագը Մարտի 1-ի հետ որեւէ առնչություն չունի:

-Իսկ ինչո՞ւ է նույն քրեական գործի շրջանակում քննվում:

- Որեւէ փոխկապակցվածություն չկա այդ երկու գործերի միջեւ, սակայն եթե մի անձ մեղադրվում է մի քանի հանցագործությունների մեջ, այդ գործերը քննիչը միացնում է, դատավարական տեսանկյունից այստեղ որեւէ խախտում չկա:

- Որքանով որ ծանոթ եք քրեական գործի նյութերին, կաշառքի դրվագով միայն Սիլվա Համբարձումյանի ցուցմո՞ւնքն է, թե՝ այլ ցուցմունքներ եւս կան:

- Մենք դեռ քրեական գործի նյութերի ծանոթացման պրոցեսում ենք, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դեռ մեզ համար հասանելի եւ տեսանելի են միայն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքները՝ կաշառքի հետ կապված: Չի բացառվում, որ ամբողջ նյութերը ուսումնասիրելու արդյունքում Սիլվա Համբարձումյանի անհեթեթ ցուցմունքների պես եւս իրականությանը չհամապատասխանող, մտացածին տեղեկություններ ի հայտ գան: Բայց այո, ներկա պահին ուսումնասիրելով նյութերը՝ մենք տեսնում ենք, որ միայն Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով է պայմանավորված կաշառք ստանալու մեղադրանքը:

Վստահորեն կարող եմ ասել, որ Արմեն Գեւորգյանը ոչ մեկից, այդ թվում նաեւ Սիլվա Համբարձումյանից, երբեւէ կաշառք չի վերցրել:

- Փողերի լվացման դրվագը նույնպե՞ս կաշառքի հետ է կապված:

- Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝ այո, իբր թե Արմեն Գեւորգյանը լվացել է այդ կոնկրետ գումարը, որը տվել է Սիլվա Համբարձումյանը: Ինչը անհեթեթություն է, անգամ ողջ քրեական գործի նյութերը ամբողջությամբ չուսումնասիրելով միանշանակ կարող ենք ասել, որ նման փաստական տվյալներ թե՛ փողերի լվացման, թե՛ ընդհանրապես կաշառք ստանալու վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ուղղակի չկա: Բավարար ապացույցների համակցություն ասելով մենք թվաքանակը նկատի չունենք, այլ՝ հենց բովանդակային իմաստը: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետեւ Սիլվա Համբարձումյանը թեեւ նշել է, որ այդ գումարը նաեւ փոխանցված է եղել իբր թե Արմեն Գեւորգյանին տրամադրելու համար, սակայն հետագայում նախաքննության ընթացքում նա բազմաթիվ ցուցմունքներ է տվել եւ այդ ցուցմունքները իրարամերժ են, ինչը արդեն իսկ թույլ է տալիս հետեւության հանգել, որ վերջինիս հայտնած տեղեկությունները ուղղակի իրականությանը չեն համապատասխանում՝ մտացածին են եւ վարկաբեկիչ:

- Պարոն Ալեքսանյան, կաշառքի չափը կարո՞ղ եք նշել:

- Դրա վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք նյութերին ավելի շատ ծանոթանալուց հետո:

- Արմեն Գեւորգյանը մեղադրվում է նաեւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար, կմանարամասնե՞ք ինչով է օժանդակել:

- Վարույթն իրականացնող մարմնի առաջին վարկածը՝ կապված օժանդակության հետ, դա այն է, որ իբր թե Արմեն Գեւորգյանը ազդեցություն է գործադրել Սահմանադրական դատարանի անդամ (նախկին) Վալերի Պողոսյանի նկատմամբ, ինչով իբր օժանդակել է սահմանադրական կարգը տապալելուն: Սակայն Վալերի Պողոսյանը նաեւ մամուլի հետ զրույցում նշել է, որ իր վրա ոչ մեկ ազդեցություն չի գործադրել:

- Իսկ վիկիլիքսյան հրապարակումը ապացույց չէ՞:

- Ոչ, միանշանակ դա որպես ապացույց չի դիտարկվելու եւ վիկիլիքսի կողմից հայտնած այդ տեղեկությունները Վալերի Պողոսյանը իր ցուցմունքներով հերքել է: Այսինքն՝ վիկիլիքսում նշված էր, թե իր վրա իբր թե ազդեցություն են գործադրել եւ այլն, հետագայում Վալերի Պողոսյանը այդ հանգամանքները նույնպես հերքել է՝ նշելով, որ երբեւէ չի ասել, որ իր վրա որեւէ մեկը ազդեցություն է գործադրել եւ վիկիլիքսի հայտնած տեղեկությունները իրենց կողմից արված ինչ-որ ենթադրություններ էին:

- Ըստ այդ հրապարակման՝ Վալերի Պողոսյանը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, որն այդ ժամանակ աշխատում էր Քոչարյանի աշխատակազմում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Նա չի հերքում (նկատի ունի Վալերի Պողոսյանը) որ իրականում զրուցել է դեսպանատան աշխատակիցների հետ, սակայն ազդեցություն գործադրելու վերաբերյալ տեղեկություն վիկիլիքսին չի հայտնել եւ ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում վիկիլիքսում նման լուրեր պտտվում, նա հայտնել է, որ դա իր համար նույնպես անհասկանալի է եւ կարծում է, որ դրանք վիկիլիքսի ենթադրություններն են եղել, բայց ոչ թե իր խոսքերն են եղել:

-

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր