Դեպի վեր

Բորիս Ավագյանը ԱԺ-ում գերիների վերաբերյալ քննարկումից ժամեր անց ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

azatutyun.am04/20/2021, 2:00

Բորիս Ավագյանը ԱԺ-ում գերիների վերաբերյալ քննարկումից ժամեր անց ազատվել է ԱԻՊԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գերիների վերաբերյալ խորհրդարանում այսօր կազմակերպված քննարկումից ժամեր անց պաշտոնից ազատվեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը։

Արցախի ներքին գործերի նախարարությունից պարզաբանեցին նաև, թե ինչն է եղել Ավագյանին պաշտոնից հեռացնելու պատճառը. «Բ․ Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը»։

Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորների կողմից կազմակերպված քննարկմանը Բորիս Ավագյանը հակասական հայտարարություններ էր արել ու քննադատել իշխող «Իմ քայլին»։ Գերիների վերադարձի ձգձգման համար նաև, ըստ էության, մեղադրելով իշխանական պատգամավորներին։

Ավագյանը պնդել էր նաև, թե ինքը զբաղվում է պատերազմից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի պահեստազորայինների վերադարձի հարցով։ Հետո էլ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, քմծիծաղով հայտարարել է, որ տեղյակ չէ, թե հայաստանյան կողմից ով է զբաղվում այդ խնդրով։

«Ինչ վերաբերում է այն անձի մասին, որը պետք է վարի բանակցությունները Հայաստանի Հանրապետության կողմից, եթե դուք որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ այդ անձին չեք ճանաչում, որտեղի՞ց ես՝ Արցախի Հանրապետության պետական պաշտոն զբաղեցնող պետք է այդ անձին ճանաչեմ: Ես այդպիսի անձի մասին տեղեկություն չունեմ, գուցե և տարբեր անձինք կարգադրությամբ գնում են բանակցությունների, երևի թե, ես չեմ հետևում դրան», - ասաց Ավագյանը:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր