Դեպի վեր

Ինչու են ատում ինքնամեկուսացած աստղերին

bravo.am04/17/2020, 11:48

Ինչու են ատում ինքնամեկուսացած աստղերին

Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված պանդեմիայից հետո մոլորակի մշակութային կյանքը կարծես կանգ է առել. ֆիլմերի ու սերիալների նկարահանումները հետաձգվել են, երաժշտական փառատոներն ու հյուրախաղերը՝ չեղարկվել, նորաձեւության ցուցադրությունները հնարավոր են միայն սեփական հանդերձասենյակում, իսկ ամբողջ սոցիալական կյանքը տեղափոխվել է առցանց հարթակ: Կինոաստղերը, երաժիշտներն ու մյուս արտիստները մնացել են առանց նախատեսված աշխատանքի եւ մեկուսացել են իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: Միաժամանակ նրանք ամբողջովին չեն անհետացել տեսադաշտից՝ շարունակելով շփվել երկրպագուների հետ սոցցանցերի միջոցով: Ինչ-որ մեկը հրապարակում է զվարճալի տեսանյութեր, մեկ ուրիշն առցանց համերգներ է կազմակերպոմ, մյուսներն էլ կիսվում են մտքերով ու մտահոգություններով՝ կապված աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Վերջինի հետ կապված արձագանքներն ավելի ագրեսիվ են դարձել այս օրերին: Lenta.ru-ն պատմում է, թե ինչ է տեղի ունենում աստղերի կյանքում, եւ թե ինչու դա շատերին դուր չի գալիս:«Աստղերն այնպիսին են, ինչպիսին մենք»

Այսօր, երբ պապարացիները նստած են տանը, աստղերը ստիպված են սոցցանցերի եւ տնային տեսանյութերի օգնությամբ անձամբ հանրությանը ցույց տալ, որ իրենք «բոլորի նման են»: Համընդհանուր մեկուսացման պայմաններում նրանք ավելի մեծ ուշադրության են արժանանում. չէ՞ որ նրանց զվարճալի գրառումներն ու ուղիղ եթերները շատ ավելի գրավիչ են, քան, օրինակ, մահվան դեպքերի աճի, մարդաշատ հիվանդանոցների ու տնտեսական ճգնաժամի մասին լուրերը կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ:

Իհարկե, դա հայտնիների մոտ ոչ միշտ է ստացվում: Մարդիկ, որոնք այս օրերին կտրված են շրջապատող աշխարհից, աշխատանքից ու միմյանց հետ կենդանի շփումից, սկսել են ավելի քննադատորեն ընդունել այն, ինչով կիսվում են ձանձրացող աստղերն իրենց հետ: Եվ երբ նրանք հորդորում են երկրպագուներին մեկուսանալ` նկարահանելով տեսաուղերձներ այնպիսի ընկերական ու անկեղծ արտահայտություններով, ինչպես, օրինակ, «մենք բոլորս նույն նավի մեջ ենք»` միաժամանակ իրենց հետեւում ցույց տալով բազմահարկ առանձնատների շքեղ ինտերիերը, մարդիկ, որ փակված են ավելի համեստ ու փոքր տարածքներում, այդ ամենը դիտում են մռայլ ցինիզմով:

2


Իսրայելացի հայտնի դերասանուհի Գալ Գադոտն, ամենայն հավանականությամբ, հեգնանք չի տեսել նրանում, որ համախմբել է մի շարք հայտնի արտիստների՝ միասին կատարելու Ջոն Լենոնի «Imagine» երգը.«Այս ամենում մենք միասին ենք, մենք կհաղթահարենք սա: Եկեք պատկերացնենք դա միասին»՝ տեսանյութին կից գրել է նա: Միայն թե մարդիկ մեկնաբանություններում անմիջապես նկատել են, թե ինչպիսի շքեղ պայմաններում են աստղերը երգում «ունեցվածքից, ագահությունից ու սովից զերծ աշխարհի» մասին: Օգտատերերը նույնիսկ հրապարակել են Գադոտի տեսանյութի վերափոխված տարբերակը, որտեղ ամեն արտիստի կատարման ժամանակ տեղեկություն է հայտնվում նրա ֆինանսական կարողության մասին:

Gal Gadot's Imagine video annotated with Net Worths pic.twitter.com/VvRlwTzkXv

— asimpledingus (@asimpledingus) March 19, 2020

Ստուգեք նկուղը

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի վերջին հրապարակումներից մեկն էլ, օրինակ, ինտերնետ-օգտատերերին հիշեցրել է այս տարի չորս «Օսկար» մրցանակի արժանացած «Մակաբույծները» ֆիլմի մասին: Երգչուհին գրել է, որ չնայած ռեստորաններն ու ժամանցի մյուս վայրերը փակ են, իր ընտանիքի անդամները կարողանում են իրենք իրենց զվարճացնել՝ ցուցադրելով, թե ինչպես են ժամանակ անցկացնում իրենց առանձնատան կանաչապատ այգում` մեծ լողավազանով, գիրոսկուտերով ու զովացուցիչ ըմպելիքներով: Տեսանյութի մեկնաբանություններում շատերը հետաքրքրվել են Լոպեսից՝ արդյոք նրանց ընտանիքը չի փնտրում արտ-թերապեւտ, անգլերենի ուսուցչուհի, անձնական վարորդ կամ տնային տնտեսուհի, ինչպե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր