Դեպի վեր

ԵԽԽՎ-ն ու «ստամոքսի խանգարումը» Հայաստանում և դրա շուրջ

1in.am06/26/2019, 1:42

ԵԽԽՎ-ն ու «ստամոքսի խանգարումը» Հայաստանում և դրա շուրջ

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերականգնման վերաբերյալ քվեարկությանը Հայաստանի պատվիրակության մասնակցությունը, արդեն հանրահայտ դրվագով, Հայաստանում շարունակում է լինել քննարկումների առարկա: Ավելի շուտ՝ այն քննարկումների առարկա է շարունակում մնալ նախկին իշխող համակարգը ներկայացնող տարբեր շրջանակների համար, որոնք փորձում են Հայաստանի պատվիրակության քվեարկությունը դարձնել Ռուսաստանի աչքը մտնելու լայն հնարավորություն՝ Մոսկվային «զեկուցելով» Հայաստանի նոր իշխանության հերթական «հակառուսականության» մասին:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանում էր տարածել, որ ռուսական պատվիրակության լիազորության վերականգնմանը դեմ է քվեարկել տեխնիկական խնդրի պատճառով, հետո դրա մասին հայտնել ԵԽԽՎ քարտուղարությանը, ու իրավիճակը հստակեցվել է: Ռուբինյանը նաև լուսանկար էր հրապարակել ՌԴ պատվիրակության ղեկավար Տոլստոյի հետ՝ վկայելով, որ խնդիրը հարթված է:

Ակնառու է, որ տեղի ունեցածը ամենևին այն մասշտաբի չէ, որ դառնար այդպիսի աղմուկի պատճառ, սակայն Հայաստանի նախկին իշխող համակարգի ջանքով այն դարձել է գրեթե համահայկական խնդիր: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ գործնականում խնդիրը ոչ թե այն է, ինչ փորձում է բարձրաձայնել նախկին իշխանության քարոզչամեքենան, այլ այն, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում շարունակում են «տրենդային» լինել Մոսկվա, Կրեմլ ահազանգելու մարտավարությունն ու մեթոդը՝ դրանում փորձելով գտնել սեփական հաջողությունը: Իսկ սա ոչ միայն ազգային արժանապատվության հարց է, այլ նաև տարրական քաղաքական գրագիտության և համարժեքության՝ թե՛ ներհայկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր