Դեպի վեր

Վարորդը պետք է մի քիչ էլ հոգեբան լինի. վատ ուղևոր չկա

1in.am05/22/2020, 5:36

Վարորդը պետք է մի քիչ էլ հոգեբան լինի. վատ ուղևոր չկա

26-ամյա Հ․Հ․-ն (միտումնավոր գրված են անվան ու ազգանվան առաջին տառերը) այն եզակի վարորդներից է, որը և ոչ մի ուղևորից չի դժգոհում։ Ասում է՝ վատ ուղևոր չկա, կա ուղևորի լեզուն չհասկացող վարորդ։

«Վարորդը պիտի մի քիչ էլ հոգեբան լինի, պիտի կարողանա ամեն մարդու հետ լեզու գտնել, հասկանա ուղևորի տրամադրությունն ու ըմբռնումով մոտենա նրա պահանջներին»,-ասում է երիտասարդ վարորդը, որը 14 օր անցկացրել է Ծաղկաձորում՝ հյուրանոցային սենյակում փակված։

Այն պահին, երբ պարզվել է՝ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ, մեկուսացրել են։ Թեստը, բարեբախտաբար, բացասական է եղել, այսինքն՝ չի վարակվել, այդուհանդերձ երկու շաբաթ չի կարողացել աշխատել ու իր 6 հոգանոց ընտանիքին գումարով ապահովել։

«Կարանտինային մեկուսացման օրերին զանգահարեցին Yandex․Taxi-ից ու տեղեկացրին, որ դրամական օժանդակություն եմ ստանալու։ Նախկինում երբևէ որևէ կառույցից դրամական աջակցություն չէի ստացել»,-պատմում է Հ․Հ․-ն։

Yandex.Taxi-ի գործընկերների աջակցության հիմնադրամի ֆինանսական միջոցներն ուղղվում են այն վարորդներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով կամ հիվանդների հետ շփման հետևանքով հայտնվել են մեկուսացման մեջ։ Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր կանոնավոր կերպով աշխատում են ծառայության հետ և օրական գոնե մի քանի ժամ պատվերներ են կատարում։

Վարորդ Հ․Հ․-ն կարանտինային օրերին համար 30 000 դրամ է ստացել։ Ասում է՝ ճիշտ է, մեծ գումար չէ, բայց հաճելի անակնկալ էր, որով հաստատ մի կարիք կհոգա։

Ար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482486
EUR527537
RUR6.736.95
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր