ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն՝ հունիսի 21-ին ու 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել Արմավիրի մարզում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում և ավտոճանապարհներին։
Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվու...