Դեպի վեր

Համբոն տկար է` զորակոչի ենթակա չէ … Ճա՞ռ ասի, թե՞ զանգ կախի…

henaran.am10/1/2020, 9:00

Համբոն տկար է` զորակոչի ենթակա չէ … Ճա՞ռ ասի, թե՞ զանգ կախի…

Հիշում եք, չէ՞, մեր և ձեր կողմից «ջերմորեն սիրված» գործ տվող դասալիք պատգամավորը` փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռած, հարազատ մոր դեմ ցուցմունք տված Արման Բաբաջանյանը հունիսի վերջին իր շքախմբով մեկնել էր Ստեփանակերտ։

Ի՞նչ մեգանպատակով` հուսով եմ, նույնպես չեք մոռացել. գնացել էր, որ լոբբինգ անի Արցախի փուլային կապիտուլյացիայի տերպետրոսյանական «հայեցակարգի» օգտին։ Եվ անգամ այն բանից հետո, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմը հերքեց Բաբաջանյանի հետ այդ թեմայով քննարկումներ անցկացնելու վրաբերյալ հրապարակումները, չէր հանդարտվում. շարունակում էր աջուձախ հարցազրույցներ տալ և գովազդել ի սկզբանե մեռելածին այդ «գաղափարը», որ դրված էր 1998-ին ԼՏՊ-ի հրաժարականի պատճառ դարձած «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հրապարակման հիմքում`ասում էր, որ միշտ եղել է և մնում է դրա ֆանատը։

Այն ժամանակ հակամարտության գոտում հարաբերական անդորր էր` շփման գծում և սահմանում չէին կրակում կամ քիչ էին կրակում. ոչինչ չէր խանգարում, որ Բաբաջանյանն ու «կամպանիան» իրենց գցեն Արցախի մայրաքաղաք` մեղմ ասած, կասկածելի «խաղաղարար առաքելությամբ», լուսանկարվեն ու տեսանկարվեն Արցախի նախագահի հետ, ինչ-որ հարցեր քննարկեն։ Ինքնացուցադրվեն, մի խոսքով։

Հիմա իրավիճա՛կ է փոխվել։ Արցախում պատերազմ է`թշնամին լայնածավալ գրոհային գործողություններ է իրականացնում շփման գծի ողջ երկայնքով, թիրախավորում է ռազմական օբյեկտներն ու խաղաղ բնակավայրերը, մարդիկ են զոհվում, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում։ Եվ, ինքնին հասկանալի է` Արման Բ.-ն անելիք չունի կյանքի և առողջության համար վտանգավոր այդ գոտում։ Հարցին` բա չե՞ս պատրաստվում զինվորագրվել, գնալ ռազմի դաշտ, միանալ Արցախի ինքնապաշտպանության մարտերին, ասել է` «յան տվեք» ինձնից. «Նախ, երբ զանգում եք ճշտեք հարմար է հարցին պատասխանել, թե ոչ։ Երկրորդն էլ, ինձ հարմար չի, ես ձեր հարցին չեմ պատասխանի»։

Հանուն արդարության ասենք, որ նրան այնտեղ չեն էլ սպասում։ Դրա նմաններն ինչքան հեռու մնան առաջնագծից և ընդհանրապես Արցախից` մոռանան հայկական երկրորդ պետության ճանապարհը, այնքա՛ն լավ։

Համբո՛, դո՛ւ… Համբոն տկար է` զորակոչի ենթա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր