Դեպի վեր

Եղունգներս ինձ բոլորովին չեն անհանգստացնում. երբ խաչքարագործը կին է

armtimes.com06/30/2020, 2:12

Եղունգներս ինձ բոլորովին չեն անհանգստացնում. երբ խաչքարագործը կին է

Երեւանի գողտրիկ մի անկյունում՝ «ԽաչքարԱրտ» արվեստանոցում, իր ազատ ժամանակն է անցկացնում բացառիկ կին, որի ձեռքի տակ կոպիտ քարը վերածվում է խաչքարի:

Լուսինե Ալեքսանյանն արդեն տարիուկես է՝ վարպետի հետ համատեղ ստեղծում է տարբեր ժամանակների, մոնումենտալ-դեկորատիվ եւ մեկը մյուսից գեղեցիկ ճարտարապետական լուծումներով խաչքարեր:

«Մասնագիտությամբ հնագետ եմ ու զբաղվել եմ միջնադրյան գերեզմանական կոթողների ուսումնասիրությամբ, որն էլ բերել հանգեցրել է խաչքարին: Միշտ մտածել եմ՝ ինչ ձեւով է արվում, ինչ մեխանիզմով: Նախքան արվեստանոց գալս վարպետին հարցնում էի՝ ի՞նչ ես օգտագործում, ի՞նչ գործիքով ես քանդակում, հետո, երբ եկա իմ աչքով տեսնելու կատարվող աշխատանքը, մի քանի անգամ տեսնելուց հետո սկսեցի մտածել՝ կարո՞ղ է ես էլ կարողանամ, բայց աղջիկ եմ, գուցե չստացվի»,- պատմեց Լուսինեն:

Կարճ ժամանակ անց, երբ խաչքարագործությամբ զբաղվեու ցանկության մասին հայտնել է վարպետին, վերջինս պատասխանել է. «Լավ էլ կարող ես, վաղվանից արի»: Եվ Լուսինեն հաջորդ օրն առավոտ շուտ արվեստաոց է գնացել:

Ինչպես մի շարք մասնագետների պնդմամբ, այնպես էլ հնագետ, արդեն նաեւ խաչարագործ Լուսինե Ալեքսանյանի խոսքով՝ այսօր զգալիորեն նվազել են առավել աշխատատար, ծախսեր պահանջող խաչքարի մոնումենտալ ձեւերն ու տեսակները, իսկ որ ամենավատն է խաչքարագործությանը փոխարինելու է եկել 3D տարբերակով խաչքարի ստացումը, վտանգված կարելի է համարել այսօր գործող գերեզմանոցներին կից հին խաչքարային դաշտերի վիճակը: «Երբ ուսումնասիրում եմ միջնադարի գերեզմանական կոթողները, մի կետ կա, որ գալիս հանգում են իրար, ու միշտ հարց է առաջանում՝ խաչքարը՝ որպես գերեզմանական կոթողի մաս, ի՞նչ ձեւով է: Բնականաբար, խաչքարը տապանաքար երբեք չի եղել, եղել է գերեզմանական կառույցի մաս, հոգու համար դրվող, աղոթք, որը գերեզմանին է դրվել առ Աստված աղոթքի տեսքով»,- նշեց Լուսինեն:

Խաչքարագործությունը նա աշխատանք չի համարում, հիմնական այլ աշխատանք ունի, իսկ սիրելի գործով զբաղվում է շաբաթ-կիրակի օրերին:

«Աշխատանքային օրերին աշխատանքային ժամի ավարտից հետո էլ եմ գալիս: Սա իմ հոբին է, եւ եթե հարցնեք՝ ես այստեղ աշխատում եմ, թե դեռեւս սովորում, երեւի թե կհանգեմ այն մտքին, որ սովորում եմ: Ինձ ավելի գրավում է, որ ես այստեղ աշակերտ եմ, միջնադարում միշտ պատկերացրել եմ, թե ինչպես են աշակերտներն իրենց վարպետի մոտ սովորել, այդ ամենն ինչ ձեւով է կազմակերպվել»,- ասաց նա:

Խաչքարագործ աղջիկն իր գործունեությունը սկսել է ընդամենը 20-ից 25 սմ-ի հասնող խաչքարերից, բայց փետրվարից արդեն աշխատում է մեծ գործի վրա: Այժմ նա իր առաջին մոնումենտալ աշխատանքն է անում, որի վրա ինքնուրույն՝ իր ձեռքով է գծել, նկարել, ապա սկսել փորագրել: «Հայկականակ ժամանակ»-ի հետ զրույցում Լուսինեն կատակեց. «Միայն սուր գործիքով քարը կտրելու վախը դեռ չեմ հաղթահարել, մնացածն անում եմ ինքնուրույն, բայց՝ վարպետիս հետ խորհրդակցելով»:

Մեր հարցին, թե չի՞ վախենում ձեռքերը կոշտանալուց, խաչքարագործ աղջիկը պատասխանեց՝ ոչ՝ հավելելով. «Քանի որ ես հնագետ եմ, լինում եմ նաեւ դաշտերում, այնտեղ աշխատում եմ նաեւ հողի հետ: Ճիշտ է, ձեռնոց դնում եմ, բայց ձեռքերս սովոր են առանց ձեռոց աշխատել, ես չեմ նեղվում, պետք եղած դեպքում ամեն ինչ էլ կարելի է կազմակերպել: Քանի որ այս պահին սա է իմ աշխատանքը, սրա մեջ ես ինձ ավելի հոգեհարազատ եմ զգում ու ավելի ներդաշնակ, ինձ իմ եղունգները բոլորովին չեն անհանգստացնում»:

Աղջիկն այս արվեստանոցում վերագտնում է իրեն, իսկ քանդակելիս ավելի շուտ հանգստանում է, քան հոգնում:

Լուսինեին սովորեցնող վարպետը՝ «ԽաչքարԱրտի» տնօրեն Արտակ Համբարձումյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոստովանեց՝ Լուսինեն միակն է, որին վստահել է իր 30 տարվա մուրճիկը: Վարպետն ինքն էլ է դրանով սովորել:

Լուսնակարում՝ խաչքարագործ, վարպետ Արտակ Համբարձումյանը

Վարպետի խոսքով՝ կնոջ եւ տղամարդու քանդակած խաչքարերի միջեւ կան ակնհայտ տարբերություններ, իսկ Լուսինեն իր առաջին աշակերտն է, որն իգական սեռի ներկայացուցիչ է:

«Հետաքրքիրն այն է, որ Լուսինեի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482488
EUR547.5559
RUR6.776.99
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր