Դեպի վեր

ՀՀԿ-ում չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը․ Շարմազանով

azatutyun.am08/17/2018, 3:18

ՀՀԿ-ում չեն բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը․ Շարմազանով

Հանրապետական կուսակցությունում չեն բացառում համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ` այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդաուրդ Շարմազանովը:

Կուսակցության մամուլի խոսնակը, միաժամանակ, ընդգծեց՝ ներկայացում է իր տեսակետը, և Քոչարյանի հետ համագործակցության հարցը ՀՀԿ-ում չեն քննարկել: - «Աշխարհաքաղաքական և արժեքային համակարգի առումով, այո՛, մենք կարող ենք նաև համագործակցել երկրորդ նախագահի հետ և ոչ միայն երկրորդ նախագահի հետ․ տարբեր քաղաքական ուժերի հետ։ Բայց դա ոչ թե լինելու է ընդդեմ հեղափոխության, ինչպես ցանկանում են դա ներկայացնել, այլ դա պետք է լինի հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության անվտանգության: Բայց սա իմ մասնավոր տեսակետն է: Մենք պաշտոնապես քննարկում չենք արել: Ես տեսականորեն՝ իմ կարծիքը արտահայտեցի»:

Երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հայտարարեց, որ վերադարձել է քաղաքականություն:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ ՀՀԿ իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանը բավականին սուր քննադատում էր Հանրապետականին, Շարմազանովը հակադարձեց՝ եղել են նաև ՀՀԿ-Քոչարյան արդյունավետ համագործակցության տարիներ:

«Ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը այն պետական գործիչն է, որը հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի անվտանգության, հանուն կարևորագույն հարցերի, պատրաստ է իր կուսակցության հետ քննարկել ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր