Դեպի վեր

Քառօրյա պատերազմի արտաքին քաղաքական փաստերը

1in.am05/29/2020, 4:18

Քառօրյա պատերազմի արտաքին քաղաքական փաստերը

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հեռավար հյուրը մայիսի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է: Ընդ որում, օրը ստացվել է բավականին խորհրդանշական, որովհետև վեց տարի առաջ հենց այդ օրը Աստանայում տեղի ունեցավ հայկական արտաքին քաղաքականության համար ամենախայտառակ դրվագներից մեկը, երբ ԵՏՄ վեհաժողովի նիստում Ղազախստանի նախագահ Նազարբաևը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քար լռության պայմաններում ընթերցում էր Ալիևի նամակը: Նամակ, որով նա՝ ԵՏՄ ոչ անդամը, ՀԱՊԿ ոչ անդամը, Հայաստանի հակառակորդը, Հայաստանի, այսպես կոչված, դաշնակիցներին հորդորում էր առկախել ԵՏՄ անդամակցումը, և նրա նամակը փաստորեն ընդունվում էր: Այդ դրվագը, թերևս, լավագույնն էր խոսում այն մասին, թե ինչպիսի վիճակում էր հայտնվել Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու Հայաստանը: Ի դեպ, ԵՏՄ անդամակցումը, որ տեղի ունեցավ Հայաստանի համար այդպիսի նվաստացուցիչ մի շարք դրվագներով, Երևանում ներկայացվում էր որպես որոշում, որը պետք է բարձրացներ Հայաստանի անվտանգությունը: Հայաստանի անդամակցության, այսպես ասած, պաշտոնական ուժի մեջ մտնելու օրը՝ 2015 թվականի հունվարի 2-ը նշանավորվեց Ադրբեջանի լկտի դիվերսիոն գործողությամբ, որին զոհ գնացին մեր երկու զինծառայողներ: Հետագայում այդ լկտիությունը միայն բազմապատկվում էր, այն էլ ԵՏՄ և ՀԱՊԿ քաղաքական, այսպես կոչված, դաշնակիցների աջակցությամբ: Ի վերջո, այդ ամենը հասավ ապրիլյան ագրեսիայի, որից հետո Հայաստանի հանդեպ կատարվեց դարձյալ ամոթալի քայլ՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևը ապրիլի 7-ին...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր