Դեպի վեր

Նախագահի կարգադրությամբ աշխատանքային խմբի ձևավորումը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման գործն առավել թափանցիկ է դարձրել

armenpress.am03/15/2019, 12:48

Նախագահի կարգադրությամբ աշխատանքային խմբի ձևավորումը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման գործն առավել թափանցիկ է դարձրել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ձևավորվել է ժամանակավոր աշխատանքային խումբ, որի անդամները զրուցել են նախագահի աշխատակազմ իրենց փաստաթղթերը ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի բոլոր հավակնորդների հետ և իրենց խորհրդատվական կարծիքն են ներկայացրել նախագահին: «Արմենպրես»-ը գործընթացի իրավականության և աշխատանքային խմբի գործառույթների մասին զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Արամ Վարդևանյանի հետ:

- Պարոն Վարդևանյան, ո՞րն է այսպիսի աշխատանքային խումբ ստեղծելու պատճառը, և ինչպիսի գործընթաց է ենթադրում նախագահի կողմից սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը:

- Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրող սուբյեկտներից մեկն է, և Սահմանադրության համաձայն՝ նա ունի որոշակիորեն, նույնիսկ, բացարձակ հայեցողական լիազորություն` որոշելու, թե ով պետք է լինի այդ անձը, բացառությամբ այն պահանջների, որոնք Սահմանադրությամբ են ամրագրված` տարիքային ցենզը, մասնագիտական որոշակի աշխատանքային ստաժը և այլն: Այս երևույթն իրենից ենթադրում է, որ նախագահն ազատ է որոշելու, թե նաև ինչպես է այս լիազորությունն իրացնելու: Աշխատանքային խումբը, որը փաստացի խորհրդատվական բնույթի մարմին է, այդ լիազորության իրացման գործիքներից մեկն է: Բայց շատ կարևոր է հաշվի առնել այն, որ այդ աշխատանքային խմբի կարծիքը որևէ պարտադիր բնույթ չունի, և չի կարող ունենալ: Այն գործընթացը շատ ավելի մասնագիտական, թափանցիկ դարձնելու և հանրության ներկայացուցիչների ընդհանուր կարծիք ձևավորելու տրամաբանության մեջ է:

- Միջազգային փորձում կա՞ նման նախադեպ:

- Եվրոպական ժամանակակից, ժողովրդավարական երկրների հենց սահմանադրական դատարանների մասին օրենքներում նույնիսկ լինում են դեպքեր, երբ ուղղակի նման պահանջն ամրագրված է: Այս դեպքում դա, իհարկե, հայեցողական լիազորության իրացման հնարավորություն է, որն էլ այս պարագայում շատ ավելի սահմանադրական է, սահմանադրության գերակայությունից բխող է, որ նման մեխանիզմ է նախատեսվել:

- Համացանցում կիրառվում են տարբեր եզրույթներ. «ժամանակավոր աշխատանքային խումբ», «մրցութային հանձնաժողով», «մասնագիտական հանձնաժողով», «

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր