Դեպի վեր

Ո՞ր դեպքում է հնարավոր Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրել առանց ՍԴ համաձայնության. մեկնաբանում են իրավաբանները

azatutyun.am10/22/2019, 5:00

Ո՞ր դեպքում է հնարավոր Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրել առանց ՍԴ համաձայնության. մեկնաբանում են իրավաբանները

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող դիմումի հիման վրա հարուցված քրեական գործում ՍԴ նախագահը կարող է մեղադրյալի կարգավիճակ ունենալ կամ ազատազրկվել առանց բարձր դատարանի որոշման, պնդում է փաստաբան Կարապետ Բադալյանը՝ հիմնավորելով, թե հարուցված քրեական գործը չի բխում ՍԴ նախագահի գործող լիազորություններից:

«Բայց տվյալ դեպքում, եթե մենք խոսում ենք Քրեական օրենսգրքի 300 հոդվածի մասին՝ իշխանության յուրացման մասին, էնտեղ հստակ նշված է, որ այդ լիազորությունները օրենքի խախտմամբ ձեռք բերել է, հստակ պետք է տարանջատենք լիազորությունների ձեռքբերումը և լիազորությունների իրականացումը, քանի որ այստեղ խոսքը 300 հոդվածով խոսքը գնում է լիազորությունների օրենքի խախտմամբ ձեռք բերելուն, ստեղ գործառնական անձեռնմխելիության կիրառության որևիցե հիմք չկա։ Սա նշանակում է, որ եթե ՍԴ անդամ դատավորը քրեական հետապնդման ենթարկվի այդ հոդվածով այն հիմքով, որ լիազորությունները ձեռք է բերել օրենքի խախտմամբ, Սահմանադրական դատարանի համաձայնության անհրաժեշտություն չկա», - ասաց Կարապետ Բադալյանը։

ՀՔԾ-ում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով օրեր առաջ քրեական գործ հարուցվեց պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: Պատգամավորը պահանջել էր քրեաիրավական գնահատական տալ 2018 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնին հասնելու ճանապարհին Հրայր Թովմասյանի թույլ տված օրինախախտումներին, որոնց արդյունքում, ըստ պատգամավորի, տեղի է ունեցել իշխանության փաստացի բռնազավթում: Հրայր Թովմասյանը դեռ որևէ կարգավիճակով ներգրավված չէ այս գործում: Ըստ Սահմանադրության, ՍԴ դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Արդյոք հնարավո՞ր է Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրել կամ ձերբակալել առանց բարձր դատարանի որոշման, եթե հարուցված քրեական գործում հիշատակված է Հրայր Թովմասյանի ՍԴ անդամ ապա նախագահ դառնալու ժամանակահատվածը, ոչ թե նախագահության շրջանը: Իրավաբանների մեկնաբանությունները տարբեր են: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հիմնավորմամբ՝ այս դեպքում էլ բարձր դատարանի որոշումը պարտադիր է:

«Սահմանադրական դատարանի կազմի անձեռնմխելիությունը պետք է հասկանալ այնքան լայն, որքան որ հանարավոր է, այսինքն՝ բոլոր վիճելի դեպքերում պետք է մենք առաջնորդվենք անձեռնմխելիության առկայության, այլ ոչ թե բացակայության կանխավարկածով։ Մենք այստեղ ունեինք իրավիճակ երբ քրեական գործ է հարուցվել Սահմանադրական դատարանի դատավորի թե նախագահի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ և կարելի է ասել, որ այն կապված է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների շրջանակներում այդ սահմանադրական ձևակերպման հետ», - նշեց Մելիքյանը։

Փաստաբան Կարապետ Բադալյանը հիշեցնում է՝ նախկին Սահմանադրությամբ էին ՍԴ անդամները օժտված անձնական անձեռնմխելիությամբ և անկախ ենթադրյալ հանցանքի ժամկետից, անդամներին, նախագահին անձեռնմխելիությունից զրկելու համար անհրաժեշտ էր Սահմանադրական դատարանի որոշումը:

«Միայն գործառնական անձեռնմխելիությունը կա, իսկ 300 հոդվածի կիրառելիության դեպքում Քրեական օրենսգրքի 300 հոդվածը դրա տիրույթից դուրս է, որովհետև նշեցի արդեն, որ դա իշխանությունը ապօրինաբար ձեռք բերելու հանգամանքին է վերաբերում, ոչ թե լիազորությունների իրականացմանը», - ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր