Դեպի վեր

Լիլիթ Ստեփանյան․«Ավազանկարչությունը պիտի միքսված լինի թատրոնի հետ». Նկարչության՝ «այստեղ ու հիմա»

hetq.am06/18/2018, 7:24

Լիլիթ Ստեփանյան․«Ավազանկարչությունը պիտի միքսված լինի թատրոնի հետ». Նկարչության՝ «այստեղ ու հիմա»


«Ավազանկարչությունն ի սկզբնե լույս ու ստվեր է: Մենք նկարում ենք կամ լույսով ստվերի վրա, կամ՝ հակառակը: Ամեն մեկն իր խորհրդանշական իմաստն ունի»,- ասում է բեմանկարիչ Լիլիթ Ստեփանյանը։

Լիլիթն արդեն 5 տարի նկարում է ավազի վրա: Այսօր նկարչության մյուս բնագավառները նրա համար, կարծես թե, ասպարեզից դուրս են մնացել, քանի որ իր խոսքով՝ կյանքն առանց ավազանկարչության այլևս չի պատկերացնում:

Լույսի ու ստվերի հետ աշխատանքն իր առանձնահատկություններն ունի: Հենց դրանցով է պայմանավորված ավազանկարչության շոուի կազմակերպումը։ «Օրինակ, եթե լուսավոր կերպար եմ նկարում, հնարավորինս լույսով եմ անում, եթե վտանգ եմ ուզում պատկերել, ստվերոտ եմ անում: Շոուի բուն էությունն այն է, որ պիտի հնարավորինս արագ շարժումներով ստանաս պատկերներ, որ հանդիսատեսը բավականություն ստանա»,-ասում է Լիլիթը:

Նա ասում է, որ այս ժանրը նկարչություն է այստեղ ու հիմա: Ի տարբերություն արվեստի մյուս ճյուղերի՝ ավազանկարչության ժամանակ հնարավորություն կա տեսնելու, թե հեղինակն ինչպես է փոխակերպում մի պատկերը մյուսով՝ ստանալով բովանդակալից սյուժե։

«Տրանսֆորմացիան իրականացվում է հենց մեր աչքի առաջ, երբ նկարները իմաստային առումով մեկը մյուսին շարունակում են: Օրինակ` նկարեցինք ծառի ճյուղ և ուզում ենք ցույց տալ, թե ինչ-որ մեկը դեռ նոր է սկսում իր ճանապարհը: Մենք կարող ենք այդ ծառի ճյուղը դարձնել այդ մարդու սիլուետը. ավազը մեզ տալիս է այդ հնարավորութունը: Ուստի, կարողանում ենք մի սիմվոլը փոխարինել մյուսով»,-ասում է Լիլիթը:

«Ավազանկարչությունը պիտի լինի միքսված թատրոնի հետ»

Հայաստանում ավազանկարչությունը մեծ տարածում չունի, Լիլիթի խոսքով՝ եղած մասնագետները քիչ են ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար: Իր նկարիչ ընկերները թերահավատորեն են մոտենում արվեստի այդ ճյուղին: Վստահեցնում է՝ որքան էլ այն հեշտ թվա, միևնույնն է, պահանջում է նկարչական հիմնային գիտելիքներ, մատիտով նկարելու ունակություն:

«Մարդիկ տեղեկացված չեն, որ Հայաստանում նման բան գոյություն ունի: Զարգանալը ես պատկերացնում եմ այնպես, որ ավազանկարչությունը հարսանեկան շոուներից ու տարբեր կորպորատիվ միջոցառումների շրջանակներից դուրս գա դեպի բեմ, լինի միքսված թատրոնի հետ, երաժշտության հետ, որն արտերկրում շատ ակտիվ օգտագործվում է, նամանավանդ նվագախմբերի համերգների հետ զուգահեռ, երբ նկարիչը բեմում նկարում է, իսկ երաժիշտները նվագում են: Հայաստանում նախ մշակութային ոլորտը պիտի զարգանա, ֆինանս լինի, տեխնիկական հագեցվածություն»,-ասում է Լիլիթը:

Ժանրը օգտակար է երեխաների համար

Ավազի հետ աշխատելը օգտակար է մի քանի առումով՝ հանգստի, հիշողության բարելավման, կենտրոնացման, ստեղծագործական մակարդակի բարձրացման: Ինչպես Լիլիթն է մանրամասնում՝ այն խթանում է մասնավորապես երեխաների զարգացումը, սակայն ծնողների մեծ մասը, ցավոք, տեղյակ չէ դրա մասին. «Ավազով նկարելը զարգացնում է մանր մոտորիկան (ձեռքերի շարժումները), իսկ այն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր