Դեպի վեր

Ծառուկյանը ընդունեց պարտությունը և հանձնվեց

1in.am06/19/2018, 5:48

Ծառուկյանը ընդունեց պարտությունը և հանձնվեց

Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամները ԱԺ հայտարարությունների համար նախատեսված նիստի ժամանակ իրար հերթ չտալով հայտարարություններ էին անում և պահանջում, որ կառավարությունը հետ տանի Բարեգործության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը: Նրանց մի մասը պնդում էր, որ այդ նախագիծը նախապես պետք է համաձայնեցվի երկրի գլխավոր բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները դա համարում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին վատությունը Գագիկ Ծառուկյանին, իբրև թե հնարավորություն տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը իր վրայից գցել պատասխանատվությունը: Բայց ոչինչ չօգնեց, այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, և այն ընդունվելու է: Ավելին, զավեշտալին այն կլինի, եթե «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները, որ մեկ շաբաթ առաջ դեմ էին այդ նախագծին, ոչ միայն մոռանան իրենց մեկ շաբաթ առաջ ունեցած ելույթները, այլ նույնիսկ կողմ քվեարկեն դրա ընդունմանը: Ինչ փոխվեց այս մեկ շաբաթվա ընթացքում:

«Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավարը իսկապես մտածում է, որ այդ օրենքը ներկայացվել է իր դեմ, և դրա նպատակը նախընտրական շրջանում իր գործողությունները կաշկանդելն է: Օրենքի ընդունումից հետո Ծառուկյանը չի կարողանալու իր ուզածի չափով փող բաժանել և դա ներկայացնել որպես բարեգործություն, որովհետև դա կարող է ընդունվել որպես ընտրակաշառք, և կառավարությունը հնարավորություն է ստանում կանխելու նման գործողությունները: Երբ այդ նախագիծը բերվեց խորհրդարան, և Ծառուկյանը իմացավ դրա մասին, նա որոշեց դրմադրել: Նա նույնիսկ մտադիր էր այն աստիճան հակադրվել Փաշինյանի իշխանությանը, որ հրապարակային հանդես գար ընդդեմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման: «Եթե Փաշինյանը ամեն ինչ անում է, որ ես ընտրություններում չկարողանամ հաջողության հասնել և պարտվեմ, ուրեմն ես էլ ամեն ինչ կանեմ, որ այդ ընտրությունները ընդհանրապես չկայանան»,- ահա այսպիսին էր Ծառուկյանի մոտեցումը նախագծի հայտնվելուց հետո: Նա պատրաստ էր համախմբվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեմ հանդես եկող ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, և համատեղ պայքարել Փաշինյանի նախաձեռնության դեմ: Բայց ընդամենը մեկ օրում իրավիճակը կտրուկ և էականորեն փոխվեց: Այսօր մենք խորհրդարանում ականատեսը կլինենք այդ փոփոխությանը, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները այլևս չեն հայտարարի, որ այդ նախագիծը ուղղված է իրենց բարեգութ առաջնորդի դեմ, չեն ասի, որ օրենքը ընդունվելու դեպքում կոչով կդիմեն Գագիկ Ծառուկյանին,...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր