Դեպի վեր

Ալտահար Լիլի Սևոյանը մենահամերգը  նվիրեց Շառլ Ազնավուրի հիշատակին

armenpress.am10/19/2018, 5:54

Ալտահար Լիլի Սևոյանը մենահամերգը  նվիրեց Շառլ Ազնավուրի հիշատակին

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լիլի Սևոյանի (ալտ) մենահամերգը՝ նվիրված մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջազգային մրցույթների դափնեկիր Լիլի Սևոյանը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում,Մալթայում, Վրաստանում:

«Հայաստանում ևս շատ համերգներ եմ ունեցել: Յուրաքանչյուր համերգ ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Տարբեր են նաև հանդիսատեսները: Համերգը նվիրվում է Շառլ Ազնավուրին, ինչն էլ ավելի պարտավորեցնող է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Լիլի Սևոյանը:

Միջոցառմանը հնչեցին Շ. Ազնավուրի, Ս. Ռախմանինովի, Ֆ. Շուբերտի, Է. Միհրանյանի և Քամիլ Սեն - Սանսի ստեղծագործություններից: Լիլի Սևոյանը ներկայացրեց նաև իր հեղինակային ստեղծագործությունը: Նվագակցեցին Վալերի Այվազյանը և Վահագ Վարդանյանը:

Միջազգային մրցույթների դափնեկիր Լիլի Սևոյանը սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա տեղափոխվել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր