Դեպի վեր

Ինչ կա Մանվել Գրիգորյանի գործի տակ. առանց դրա հնարավոր չէ

1in.am06/19/2018, 7:36

Ինչ կա Մանվել Գրիգորյանի գործի տակ. առանց դրա հնարավոր չէ

Կասկած չկա, որ խորհրդարանն այսօր կբավարարի գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդությունը, որ դատախազությունը ներկայացնում է հայտնի գործի շրջանակում: Մանվել Գրիգորյանն ինքն էլ հորդորել է պատգամավորներին անել դա, թեև նույնպես անկասկած է, որ անկախ այդ հորդորից պատգամավորները չէին կարող չանել, դարձյալ գործի հայտնի բնույթից ելնելով: Գրիգորյանի գործում սակայն առանցքային է մեկ այլ բան և այստեղ երևի թե շատ կարևոր է հենց այդ ասպեկտը, քան մեկ մարդու և նույնիսկ մարդկանց դերակատարումը:

Ակնհայտ է, որ Գրիգորյանը չէր կարող գործել և անել միայնակ այն, ինչի համար կասկածվում է կամ մեղադրվում: Բայց տվյալ դեպքում առանցքային այդ հանգամանքում էական չէ նույնիսկ այն, թե ովքեր են նրան տվել քաղաքական հավանությունը, կամ եղել անմիջական գործակից: Այդ հանգամանքը հույժ կարևոր է, սակայն այստեղ պետք է ուշադրության արժանացնել գործի առայժմ տողատակում, սակայն չի բացառվում ընթացքում բավական առանցքային դիրքի հավակնող հանգամանքին՝ Երկրապահ կամավորական միության գործունեությանը, դերակատարությանն ընդհանրապես: Արդեն իսկ հստակ է, որ այն, ինչ արվել է, արվել է ԵԿՄ անվան տակ:

Մանվել Գրիգորյանը խոսում է փաստաթղթերի մասին և գրեթե կասկած չկա, որ «թղթով ամեն ինչ կարգին» ներկայացվելու է հենց ԵԿՄ ցուցանակի ներքո: Հայտնի է դարձել նաև, որ պաշտպանության նախարարությունը ԵԿՄ-ին պարբերաբար նյութական և սպառազինության հատկացումներ է արել մարտական հերթապահության համար: Այս գործում առանցքային դրվագը ԵԿՄ-ն է, բայց լայն իմաստով՝ այդ կառույցի դերը պետության, պետականության շրջանակում: Որևէ գաղտնիք չկա, որ ստեղծված կառույցը ամենևին հասարակական չէ, այլ ռազմական և ուղղակի մի զուգահեռ բանակ է պետության մեջ, իր այսպես ասած գրված ու չգրված զինանոցով, իր նկուղներով ու պահեստներով: Ոչ ֆորմալ մի բանակ, որը կամավորականության, հայրենասիրության քողի ներքո տարիներ շարունակ եղել է գործող իշխանական համակարգի վերարտադրության և անվտանգության կարևորագույն գործիքներից մեկը: Դա ըստ էության կրկնակի հանցագործություն է, թե հանրության և պետության, թե հենց կամավորականների, ազատամարտիկների, արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց վաստակի հանդեպ:

Մի կողմից ստեղծվել է իշխանության պահպանման և վերարտադրության ոչ ֆորմալ ռեպրեսիվ մեքենա, մյուս կողմից այդ մեքենայի գործունեությունը քողարկվել է հազարավոր նվիրյալների վաստակով, նրանց կամա, թե ակամա դնելով հանրության հանդեպ հակադիր կետում, շահարկելով նրանց անկեղծությունն ու նվիրվածությունը: Այս խնդիրը պահանջում է լուծում և այդ լուծման հրա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր