Դեպի վեր

Հետաքրքիր նշանակումներ՝ Արցախում. կարևոր հարցը մնում է բաց

1in.am05/29/2020, 8:18

Հետաքրքիր նշանակումներ՝ Արցախում. կարևոր հարցը մնում է բաց

Արցախի նոր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Մասիս Մայիլյանին և Սամվել Բաբայանին իշխանության կազմ ընդգրկելու մասին: Մայիլյանը փաստորեն վերանշանակվել է արտգործնախարարի պաշտոնում, իսկ Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

Այդ նշանակումները հետաքրքիր են գուցե ոչ այնքան նոր կառավարության ձևավորման տրամաբանության, որքան Մայիլյանի և Բաբայանի քաղաքական դիրքավորումների տեսանկյունից, որ նրանք ունեին նախագահի և խորհրդարանի մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրությանը: Հայտնի է, որ Բաբայանը և Մայիլյանը մեկ ընդդիմադիր դաշինքում էին, Մասիս Մայիլյանը նախագահի ընտրությանը Հարությունյանի հիմնական մրցակիցն էր, նրա հետ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածու: Երկրորդ փուլում Մասիս Մայիլյանը կոչ արեց չմասնակցել քվեարկությանը՝ կորոնավիրուսի տարածում թույլ չտալու համար: Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը զբաղեցրեց երկրորդ տեղը:

Բայց նախագահի ընտրությունից հետո փաստորեն տեղի է ունենում ընտրության, այսպես ասած, իշխանական և ընդդիմադիր դիրքերի մերձեցում, ինչը նշանակում է, որ Արցախի ներքաղաքական կյանքում շարունակում է բաց մնալ գործնականում մշտապես առկա՝ ինստիտուցիոնալ ընդդիմության հարցը: Այստեղ, իհարկե, իրավիճակը բավականին բազմաշերտ ու բարդ է:

Նախ՝ գործնականում անշուշտ ողջունելի է Մասիս Մայիլյանի նշանակումը արտգործնախարարի պաշտոնում, թեկուզ այն պարզ պատճառով, որ Մայիլյանն արցախյան քաղաքական դաշտում բացառիկ պրոֆեսիոնալ է իր դիվանագիտական-քաղաքական կարողությունների և այդ թվում նաև՝ արցախյան հարցի առնչությամբ հայեցակարգային պատրաստվածության իմաստով: Եվ հաշվի առնելով այն, թե ինչպիսի հնարավոր տարբերակներ էին քննարկվում կամ կարող էին լինել, Մայիլյանի վերանշանակումը, անկասկած այդ առնչությամբ գնահատականների սպասելի հակասականության պայմաններում, այդուհանդերձ դրական է թե՛ արցախյան սուբյեկտության ռազմավարության, թե՛ ընդհանուր հայկական քաղաքականության հեռանկարի տեսանկյունից: Առավել ևս, որ իբրև քաղաքական գործոն Մասիս Մայիլյանը չէր էլ ձևավորվել, այն իմաստով, որ նա ուներ քաղաքական աջակից ուժեր, սակայն մեծ հաշվով չկար այն սոցիալական բազան և ինստիտուցիոնալ հենքը, որ թույլ կտար խոսել նրա մասին որպես քաղաքական կայուն գործոնի: Դա պետք է ձևավորվեր հետագայում, սակայն ըստ ամենայնի Մասիս Մայիլյանը կատարել է քաղաքական գործո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր