Դեպի վեր

Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել

slaq.am03/25/2019, 6:06

Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել

2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ ԼիլիթՀակոբյանն ու Մասիս ԱռաքելյանըԳերմանիայի Մեքլնբուրգ-Ֆորպոմերն նահանգի Գրայֆսվալդ և Ռոսթոք ամենամեծ քաղաքներում հունվարին բացել են «Գիտելիք» դպրոցի մասնաճյուղերը:

Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, որ այդ քաղաքներում բացել են հայկական դպրոցներ, ինչը նրանք բացառիկ երևույթ են համարում: Նախևառաջ տարածք տրամադրելու ակնկալիքով կապ են հաստատել քաղաքային իշխանությունների հետ: Պատասխանը չի ուշացել. ինտեգրացիայի պատասխանատուն, իբրև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայկական մշակույթը տարածելու համար նրանց իր աջակցությունն է հայտնել:

«Չնայած հիմնադրումից մեկ տարի է անցել, սակայն Բեռլինում գործող մեր դպրոցն արդեն կայացած է և բարի համբավ ունի: Եվ այս քաղաքներում էլ արձագանքը չուշացավ: Տեղի հայերի կողմից դպրոց բացելու գաղափարը մեծ ոգևորությամբ և գրկաբաց ընդունվեց: Իհարկե, դժվար աշխատանք ենք կատարում, սակայն պատասխանատվությամբ ենք իրագործում սկսած գործը՝ գիտակցելով օտար միջավայրում հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու անհրաժեշտությունը»,-«Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Մասիս Առաքելյանը:

Բարվոք և կոկիկ վիճակում գտնվող վարձակալած դասարաններում Լիլիթն ու Մասիսը յուրաքանչյուր շաբաթ օր Բեռլինից, հաշվի չառնելով հեռավորությունը, գալիս են՝ դասավանդելու երեխաներին: Լիլիթը հայերեն է սովորեցնում, Մասիսը՝ երգ, իսկ պարի դասընթացները համատեղ են կազմակերպում: Առավոտյան Գրայֆսվալդում, ցերեկը՝ Ռոսթոքում են կայանում դասերը: Ի դեպ, Լիլիթն ու Մասիս իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Գրայֆսվալդի Ինտեգրման հարցերի պատասխանատու Աննա Գացքենին` դասասենյակների հարցում ցուցաբերած օգնության համար:

Մասիս Առաքելյանը հույս հայտնեց, որ աստիճանաբա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր