Դեպի վեր

SoftConstruct-ն իր AI տեխնոլոգիայով նոր պրոդուկտը 1-ին անգամ ՀՀ-ում ներկայացրել է իրական խաղի ընթացքում

panarmenian.net11/11/2019, 9:54

SoftConstruct-ն իր AI տեխնոլոգիայով նոր պրոդուկտը 1-ին անգամ ՀՀ-ում ներկայացրել է իրական խաղի ընթացքում

11 նոյեմբերի 2019 - 13:49 AMT

PanARMENIAN.Net - SoftConstruct ընկերության տվյալներ հավաքագրող հեղափոխական AJNA գործիքը փորձարկվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 13-րդ տուրի շրջանակում կայացած խաղերի ընթացքում:

Դեռևս ICE London ցուցահանդեսի շրջանակում մեծ արձագանք ստացած AJNA-ն` սպորտային տվյալների հավաքագրման ավտոմատացված գործիքը, Հայաստանի առաջնության խաղերի վերլուծության հնարավորություն է ստացել: AJNA-ն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում իրականացնում է ֆուտզալի խաղերի շարունակական սպասարկումը:

Նոյեմեբրի 8-ից 10-ը «Փյունիկ» – «Շիրակ», «Ալաշկերտ» – «Արարատ», «Արարատ- Արմենիա» – «Երևան» խաղերի ընթացքում, AJNA-ն առաջին անգամ իրական խաղի ընթացքում փորձարկվել է, ինչի արդյունքում կարողացավ հավաքագրել խաղերի վիճակագրություն, որը հետագայում հնարավորություն տվեց տարատեսակ չափորոշիչներով կանխատեսումներ անել: Արդյունքում SoftConstruct-ի ինովացիոն այս հնարքը կարողացել է մի վայրում հավաքագրել խաղացողների խաղերի վերլուծությունը:

SoftConstruct ընկերությունը կշարունակի փորձարկել այս գործիքի հեղափոխական հնարավորություններն ապագայում:

FeedConstruct ընկերությունը, աշխատելով սպորտային տվյալների արագ և արդյունավետ տրամադրման ուղղությամբ, մշակել է AI/ML հիմք ունեցող լուծում AJNA անունով, որն առաջին անգամ ներկայացվել է 2018-ի հոկտեմբերի 22-ին` Մոնակոյի Սպորտել ամենամյա կոնֆերանսին: Խոշոր ֆորումի ժամանակ FeedConstruct թիմի հետ քննարկումներ է ունեցել նաև Մոնակոյի գործող իշխան, արքայազն Արբերտ II-ը: Ծանոթանալով AJNA- ի նորարական գաղափարին, արքայազնը շատ բարձր է գնահատել թիմի մշակած գաղափարը:

Թարգմանաբար նշանակելով «3-րդ աչք», AJNA-ն տեսանյութերի ուղիղ հեռարձակման այնպիսի ընդլայնված միջոց է, որը ճանաչում է սպորտային իրադարձության ամբողջ ընթացքը, «LIVE» ռեժիմում տրամադրում խաղացողների առաջադիմության բոլոր տվյալները և այլ տեխնիկական տվյալների հետ կազմում մի ամբողջություն: Արդյունքում ստեղծվում են նոր տեսակի խաղադրույքներ կատարելու բացառիկ հնարավորություններ:

«Մեքենայացման տեսությունը նկատելիորեն ներթափանցում է ՏՏ ոլորտ և, որպես առաջատար ընկերություն, մենք ձգտում ենք մեր լուծումները ներկայացնել տվյալների ավտոմատացված վերլուծության մեթոդներով: Մեր կողմից մշակված AJNA լուծման արմատները սկիզբ են առնում հնդկական «3-րդ աչք» կոչվող ավանդույթից: Սկաուտների անմիջական դիտարկումները խաղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր