Դեպի վեր

ՊԵԿ-ն ամեն ինչ անում է, որ մարդիկ բիզնեսով չզբաղվեն. վթարված մեքենաների արժեքը փորձագետի կողմից որոշելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում

1in.am01/12/2019, 6:30

ՊԵԿ-ն ամեն ինչ անում է, որ մարդիկ բիզնեսով չզբաղվեն. վթարված մեքենաների արժեքը փորձագետի կողմից որոշելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում

Այսուհետ ներմուծվող վթարված մեքենաների արժեքը որոշելու է փորձագետը։ Այդ մասին երեկ կառավարության նիստից հետո հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ավտոմեքենաների ներմուծման նախորդ գործող մեխանիզմը չի հանվել, այն պահպանվում է, ուղղակի որոշակի փոփոխությունների է ենթարկվել ՊԵԿ մոտեցումը: «Մենք մեր կայքէջում մի գործիք ենք ներմուծել, որը կոչվում է հաշվիչ, և ցանկացած անձ կարող է իր ներմուծած կամ ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը ներմուծելով, ստանալ կողմնորոշիչ գին»,- ասել է Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ այն ինվոյսները, որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին մոտ լինեն կամ հավասար: Նրա խոսքերով՝ այսօր կան կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին օգնում են կեղծել ինվոյսները, և ՊԵԿ-ը զբաղվում է այդ կազմակերպություններով: «Մինչև 2020 թ. հունվարի 1-ը գուցե մեքենաների ներմուծման այս մեծ ծավալները կպահպանվեն, և 2020 թ. հունվարի 1-ից կնկատվի ծավալների շեղակի նվազում, որովհետև բացառությունները, որոնք սահմանվել էին ԵԱՏՄ մուտք գործելու ժամանակ, կվերանան և կգործեն ԵԱՏՄ կանոնները»,- ասել է Անանյանը:

Ավտոներկրողները, սակայն, համաձայն չեն ՊԵԿ-ի այս նորամուծության հետ։ Այսօր արդեն ավտոներկրողների մի խումբ բողոքի ակցիա էր իրականացնում։

Ավտոներկրողների խոսքերով՝ ՊԵԿ-ը փոխանակ խրախուսի մարդկանց բիզնեսով զբաղվել, իր վերջին գործողություններով ամեն ինչ անում է, որ մարդիկ հրաժարվեն այդ մտքից։

Ինչ վերաբերում է ինվոյսային արժեքներին և այսուհետ ներմուծվող վթարված մեքենաների արժեքը փորձագետի կողմից որոշելուն, ապա մեր զրուցակից ներկրողների խոսքերով՝ այս նորամուծությունը կոռուպցիոն և մի շարք այլ ռիսկեր է պարունակում։ Նրանց խոսքերով՝ հսկիչ գներով մաքսազերծումը բերելու է մեքենաների գների թանկացման, քանի որ մարդը, օրինակ, աճուրդի է մասնակցում, շատ էժան գնով ձեռք է բերում ու երբ բերում է, որ մաքսազերծի, ՊԵԿ-ն ասում է՝ ոչ, այս մեքենան չի կարող այդքան մատչելի լինել։ «Փորձագետի կողմից գին որոշելը ռիսկեր է պարունակում։ Փորձագետը կարող է մի ներկրողի բարեկամը կամ ընկերը լինել ու նրա ներկրած մեքենաների համար շատ ցածր գին որոշել, իսկ մյուսների համար՝ բարձր։ Դա էլ կբերի անհավասար պայմանների։ Կամ, ասենք, որոշակի կաշառքի դիմաց մի մեքենայի համար փոքր գին որոշել, մի ուրիշ դեպքում՝ բարձր։ Եվ հետո փորձագետը ինչպես կարող է որոշել վթարված մեքենայի գինը, երբ դրա մի զգալի մասը վթարված է լինելու։ Ես չեմ հավատում, որ փորձագետը կարող է դետալ առ դետալ գնահատել այդ մեքենայի վնասվածության աստիճանը»,- ասաց Արթուր Միսակյանը։

Եվ հետո, մեր զրուցակցի խոսքերով, եթե փորձագետը որոշի վթարված մեքենաների արժեքը, ապա մի մեքենայի համար դա կարող է 4-5 օր տևել, և հաշվի առնելով մեր երկիր ներմուծվող վթարված մեքենաների ծավալը, ապա ժամանակային առումով քաոս կառաջանա։ Առանց այդ էլ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Արարատյան մաքսատանը։ «Կամայական մոտեցում է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի մատնանշած կազմակերպությունների կողմից ինվոյսային արժեքները կեղծելուն, ապա Միսակյանի խոսքերով ՊԵԿ-ն ունի բազմաթիվ լծակներ այդ ռիսկը մինիմալի հասցնելու համար։ «Իսկապես կարող են լինել մարդիկ, ովքեր կփորձեն ինչ-որ բան կեղծել, բայց ՊԵԿ-ը, որպես պետական մարմին, պետք է ունենա գործիքակազմ դա վերահսկելու և բացառելու համար։ Եվ հետո պետք չէ առաջնորդվել այն կանխավարկ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր