Դեպի վեր

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել անչափահասների գործերով ծառայողների հետ

armenpress.am04/22/2019, 12:48

Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել անչափահասների գործերով ծառայողների հետ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ապրիլի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը, գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության, ինչպես և նույն վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները։

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակագրական տվյալներ ու կատարել համեմատական վերլուծություն՝ դրական գնահատելով ծառայության աշխատանքը։

«Պետք չէ ձեռք բերածով բավարարվել, այս ոլորտում մենք միշտ անելիքներ ունենք․ անտարբերությունը անչափահասի նկատմամբ անտարբերություն է ապագայի հանդեպ»,-ընդգծել է ոստիկանության պետը։

Վալերիյ Օսիպյանը կարևորել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, որոնց ակտիվացման ուղղությամբ տվել է կոնկրետ ցուցումներ։ Այս համատեքստում ոստիկանության պետը հանձնարարել է մշակել կանխարգելիչ միջոցառումների երկարաժամկետ ծրագիր, որի իրականացմանը պետք է ներգրավվեն պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես և ծնողն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր