Դեպի վեր

Ինչու՞ է ԱԺ հարցուպատասխանի եկողների ցանկից հանվել վարչապետի անունը

armtimes.com01/18/2018, 11:42

Ինչու՞ է ԱԺ հարցուպատասխանի եկողների ցանկից հանվել վարչապետի անունը

Սպասվում է, որ 2018 թվականից սկսած, երբ Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական համակարգին, կտրուկ բարձրանալու է Ազգային ժողովի դերը: Կառավարությունն էլ ավելի հաշվետու է դառնալու, ԱԺ-ի լիազորություններն են ընդլայնվելու՝ կառավարության աշխատանքները վերահսկելիս եւ նման այլ բաներ: Թե որքանո՞վ 2018 թվականի վարչապետը հաշվի կնստի ԱԺ-ի հետ, դժվար է ասել, քանի որ նախ պարզ չէ, թե ով է լինելու այդ պաշտոնում, եւ հետո մեկ այլ կարծիքի համաձայն՝ այժմ էլ ԱԺ քաղաքական մեծամասնությունը կառավարության «ստեպլերն է եւ դակում է բոլոր այն նախագծերը, որոնք գալիս են Հանրապետության հրապարակից»:

2015 թվականին ընդունված Սահմանադրության 4-րդ գլխի 112 հոդվածում կա մի հետաքրքիր նախադասություն, որը կասկածի տակ է դնում այն, որ նորընտիր վարչապետը հեզ ու խոնարհ հաշվետու կլինի խորհրդարանին եւ հատկապես ընդդիմադիր թեւին:

Նշյալ գլխի 112 հոդվածում ասվում է՝ հերթական նստաշրջանի նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին: Ասել է, թե վարչապետն իր նախարարներով գալիս է ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխանի, որը ներկայում ըստ ԱԺ կանոնակարգի՝ լինում է յուրաքանչյուր չորեքշաբթի:

Մինչ 2015-ի փոփոխությունները, Սահմանադրության 4-րդ գլխի 80-րդ հոդվածում ասվում էր, որ հերթական նստաշրջանի նիստերի գումարման շաբաթվա մեկ նիստում վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: Այստեղ ուշագրավն այն է, որ գործող Սահմանադրության մեջ շեշտված չէ այն հանգամանքը, որ վարչապետը եւս գալիս է խորհրդարան:

«Հայկական ժամանակ»-ի խնդրանքով՝ անկախ սահմանադրագետներից մեկը մեկնաբանելով այս դրույթները նշեց, որ թերությունը եղել է նախկին Սահմանադրության մեջ եւ 2018-ին ընտրված վարչապետը ուզի, թե չուզի պետք է գա եւ պատասխանի պատգամավորների հարցերին:

«Իհարկե, 2018 թվականից հետո վարչապետը չի կարող չգալ Ազգային ժողով: Ձեր նշած հոդվածում չի նշվել վարչապետ բառը, որովհետեւ վարչապետն էլ է կառավարության անդամ: Նախորդում սխալ օրենսդրական տեխնիկա է եղել, որը նորում կրկնելը իմաստ չի ունեցել: ԱԺ կանոնակարգով է նաեւ երեւում, որ վարչապետը եւ կառավարության մյուս անդամները պարտավոր են գալ նիստերին եւ պատասխանել պատգամավորների հարցերին: Այստեղ թերություն չկա, ընդհակառակը՝ կա առավելություն: Նախորդում, որ վարչապետի եւ կառավարության անդամների տարբերակում է եղել, դա է սխալը: Որեւէ երկրի վարչապետ՝ ղեկավար, իրավունք չունի ասելու, որ ես կառավարության անդամ չեմ եւ չեմ գալիս հարցուպատասխանի»,- մեկնաբանեց սահմանադրագետը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ պատասխանելով «ՀԺ»-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետն ԱԺ ուղարկի փոխվարչապետերից որեւէ մեկին, պատասխանեց, որ վարչապետը եւս համարվում է կառավարության անդա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր