Դեպի վեր

ՄԻԵԴ-ը քաղաքացիների գանգատի հիման վրա կոմունիկացրել է «Իրավունք» թերթի և Հովհաննես Գալաջյանի գործը

hetq.am03/13/2018, 2:06

ՄԻԵԴ-ը քաղաքացիների գանգատի հիման վրա կոմունիկացրել է «Իրավունք» թերթի և Հովհաննես Գալաջյանի գործը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է ընդդեմ «Իրավունք» թերթի և լրագրող Հովհաննես Գալաջյանի 16 քաղաքացիների գործով գանգատը: Այն կոմունիկացվել է Եվրոպական կոնվենցիայի երեք հոդվածներով՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի (հոդված 8), խտրականության (հոդված 14) և իրավունքների չարաշահման արգելքի (հոդված 17):

Այս գործը, ըստ փաստաբան Արա Ղազարյանի, Հայաստանում համարվում է աննախադեպ, քանի որ լրատվամիջոցի կողմից կազմվել է անձանց ցուցակներ, հնչեցվել են խտրականություն և ատելության կոչեր: Փաստաբանի խոսքերով՝ կոնվենցիայի 17-րդ հոդվածը՝ իրավունքի չարաշահումը, պրակտիկայում շատ քիչ է կիրառվում: Դա արգելք է, որպեսզի մարդիկ, օգտագործելով խոսքի ազատությունը, չհարվածեն կոնվենցիայի հիմքերին: Իսկ կոնվենցիայի հիմքը խտրականության, ատելության, անհանդուրժողականության բացառումն է: Իրավունքի չարաշահման վերաբերյալ հոդված կա նաև 2015թ. մե փոփոխված Սահմանադրությունում:

«Դա արդեն լուրջ է, և փաստորեն Եվրոպական դատարանը նկատել է, որ Հայաստանում լուրջ «հիվանդություն» կա: Կարծում եմ, որ սրանից հետո էլի են գործեր կոմունիկացվելու, որը լուրջ ազդանշան պետք է լինի իշխանություններին և հասարակությանը: Այստեղ հասարակությունը չի աջակցում իշխանությանը, իշխանությունն էլ չի աջակցում հասարակությանը: Հայաստանում այդ արժեքները պետք է հարգվեն: Այստեղ խոսքն ընդամենը հարգանքի մասին է»,-ասում է Արա Ղազարյանը:

Նշենք, որ 17.05.2014թ. «Iravunk.com» էլեկտրոնային թերթում հրապարակվել էր «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որի հեղինակը Հովհաննես Գալաջյանն էր։ Հոդվածի ներքնի հատվածում տեղադրվել է անձանց ֆեյսբուքյան էերջից հղումներ, որոնց էլ վերաբերում է հիշատակված հոդվածը։

Հոդվածում նշված են մի շարք արտահայտություններ, մասնավորապես «սրանք», «գեյ– քարոզչության դրույթներին հավատացող զոմբի», ինչպես նաև «....Կապ չունի այդ ամենը՝ յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ։ Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում Անուշի ու Ինգայի դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ։ Հիմա ում համար օգտակար կլինեն սև ցուցակները.
1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, հետները գործնական հարաբերությունների մեջ չմտնեն։
2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան՝ հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով։
3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան։
4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա։
5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն ունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»։

Ցուցակում հիշատակված անձինք կարծում են, որ նշված արտահայտությունները պարունակում են վիրավորանք և արատավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Այն իր մեջ պարունակում է նաև ատելության և խտրականության կոչ։

31.05.2014թ. քաղաքացիները խմբագրություն էին ուղարկել գրություն, որով մատնանշվել էր, որ տեղադրված հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորանք և խնդրել էին հերքել այն: Սակայն, օրեր անց կայքում հրապարակվել էր նմանօրինակ մեկ այլ հոդված, որով շարունակվել է վիրավորանքը: Մասնավորապես հերքման պահանջ ներկայացրած անձանց հասցեին հնչեցվել է «սույն կերպարանք», «մխտռված կենսագրություն» և նմանատիպ այլ արտահայտություններ։

Վերոնշյալ երկու հոդվածները ունեցել են մեծ հրապարակայնություն, տարածվել են տարբեր սոցիալական կայքերում։

16 քաղաքացիներ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դիմել էին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ լրատվամիջոցի և լրագրող Հովհաննես Գալաջյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին։ Նրանք խնդրել էին դատարանից պատասխանողներին պարտավորեցնել տեքստի հրապարակումով հրապարակայնորեն ներողություն խնդրել և որպես փոխհատուցում բռնագանձել 5 միլիոն դրամ։

30.10.2014թ. Կենտրոն և Նորք-...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD482.5484
EUR548553.5
RUR7.117.27
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր