Դեպի վեր

Ի՞նչ են պատմում արխիվները Գարեգին Բ-ի մասին. Վեհափառ Հայրապետը նշում է ծննդյան 70-ամյակը

slaq.am08/20/2021, 11:30

Ի՞նչ են պատմում արխիվները Գարեգին Բ-ի մասին. Վեհափառ Հայրապետը նշում է ծննդյան 70-ամյակը

Հավատքի, ազգապահպանության գլխավոր առաքելությունը բոլոր ժամանակներում, մեծամասամբ, վստահված է հոգևոր կառույցին: Հավատքն է, որ հաճախ մեզ ստիպում է ամենադժվար պահին ուժ գտնել ու առաջ գնալ, հրաշքին հավատալ ու այդ նույն հավատքից ծնված հրաշքի ականատեսը դառնալ:

Ու եթե ազգի քաղաքական անվտանգության երաշխավորները տարբեր ժամանակներում թագավորները, նախագահները, կամ վարչապետերն են՝ իրենց դիվանագիտական ունակություններով ու քաղաքական հոտառությամբ, ապա հոգևոր կյանքում կարևոր այդ պարտականությունը հոգևոր առաջնորդի ուսերին է:

Արդեն 2 տասնամյակ է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու առաջնորդը: Օգոստոսի 21-ին նա կնշի իր հոբելյանական 70-ամյակը, որից 56 տարիները նվիրել է եկեղեցուն ու նրա բարօրությանը:

Օգտվելով առիթից՝ «Արմենպրես»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ փորձել է փոքր-ինչ այլ տեսանկյունից բացահայտել 132-րդ կաթողիկոսին:

- Հայր Սուրբ, արխիվներն ինչ են պատմում մեր Հայրապետի մասին:

- Արխիվները՝ այդ ինքնատիպ պատմաբանիչները, միշտ էլ առատ ասելիք ունեն մեծ գործիչների մասին: Այդպիսին է նաև մեր ներկայիս Ամենայն Հայոց Հայրապետը՝ եկեղեցական և ազգային մեծ գործիչ, ով իր ողջ կյանքը, անձը բոլորանվեր դրել է Տիրոջ Սբ Սեղանին՝ որպես պատարագ վասն Ազգի և Հայրենիքի: Տակավին ճեմարանական տարիներից մեր Վեհափառը երազել է, տեսիլք է ունեցել իր հոգեմտավոր աշխարհում՝ զորեղ Հայ Եկեղեցու, քրիստոսանվեր ժողովրդի և պերճաշեն ու բարօր Հայրենիքի: Ազգասիրությունն ու հայրենասիրությունը որպես արյուն են հոսել նրա երակներում: Վիեննայում ուսանելու տարիներին Տ.Տ. Վազգեն Ա. Հայրապետին հղած իր անձնական նամակներում այդ ամենի վկայությունն ենք կարդում և զգում. սքանչելի Վիեննայում, ազատ ու կախարդիչ այդ վայրում նա ապրում էր աննման Հայրենիքի ու Մայր Աթոռի սիրով: Իսկ Արևմտյան Գերմանիայում ուսումնառության ու հովվական ծառայության ընթացքում նա Հայրենիքն ու հայությունը վերածնում էր հայ համայնքի հոգում՝ հայոց լեզվի դասընթաց կազմակերպելով ու վարելով, հայ երգի ու պարի խմբակներ ձևավորելով, Սուրբ Էջմիածինը մյուռոնադրոշմելով:

- Եվ ի՞նչը նրան բերեց Հայաստան:

- Նա պետք է լիներ մայր հայրենիքում. այդպես էր տենչում իր սիրտն ու հոգին, բայց, մանավանդ, այդ էր նախախնամում նրա հոգևոր Հայրը՝ Վազգեն Վեհափառը: Այո, խորհրդային այդ տարիներին շատ և շատ սակավ էին եկեղեցականները, սակայն նրանց մեջ կային անձեր, ովքեր կարող էին կոչվել հույժ կարևոր ու պատասխանատու այդ առաքելությանը: Այդուհանդերձ, հոգետես Տ.Տ. Վազգեն Ա. Հայրապետն ընտրում է իր 30-ամյա սանին՝ Տ. Գարեգին աբեղա Ներսիսյանին և նրան է վստահում Խորհրդային Միության ամենամեծ և Հայոց Եկեղեցու առաջնագահ՝ Հայրապետական թեմի առաջնորդական տեղապահությունը: Եվ նա ամբողջովին արդարացնում է Վազգեն Վեհափառի այդ մեծ վստահությունը՝ իր բազմարդյունք առաջնորդությամբ: Ծաղկում է եկեղեցաշինությունը, իսկ 1988 թ. ազգային զարթոնքից ի վեր՝ թեմի հոգևոր կյանքը, մանկապատանեկան հոգևոր դաստիարակությունը, երիտասարդների հոգեխնամքը: Թեմում հառնում են Հայորդյաց տները, Մանրանկարչության արվեստի կենտրոնը, Վազգենյան հոգևոր դպրանոցը, «Շողակաթ» հեռուստաստուդիան, բարեգործական ճաշարանները, քրեակատարողական հիմնարկների հովվությունը և շատ այլ իրագործումներ: Եվ այդ ամենի իրականացման ժամանակ Գարեգին Վեհափառին աջակցում են մեր Եկեղեցու բարեպաշտ զավակները՝ Հայաստանից և Սփյուռքից: Վեհափառի գործն ու անձը մեծապես սիրվել, գնահատվել ու վստահության են արժանացել բարերար հայորդյաց կողմից, ովքեր շրջապատել են նրան և սիրահոժար կերպով միշտ արձագանքել նրա մշտահունչ կոչերին՝ իրենց առատ նվիրատվություններով մասնակցելով Գարեգին Սրբազանի եկեղեցաշինությանն ու հայրենանվեր գործերին: Եվ այդ ամենը տեսել ու լսել են, գոհացել ու մխիթարվել են և բարձրորեն գնահատել են Վազգեն Ա. և Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսները: Հատկանշական է, որ Գարեգին Ա. Հայրապետն իր ծանր հիվանդության շրջանում հենց ներկայիս Վեհափառին է ընտրում և նշանակում Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, որպեսզի նա իրեն հատուկ խորագիտությամբ ու ձեռնհասությամբ վարի Հայոց Հայրապետության գործերը: Ահա այս և նման այլ բազում իրագործումների մասին են պատմում Մայր Աթոռի արխիվները մեր 70-ամյա Վեհափառ Հայրապետի մասին:

- Կյանքի և գործունեության երկար ճանապարհ է, հետաքրքիր է՝ ի՞նչ սխալներ կարելի է տեսնել Հայոց Կաթողիկոսի տարեգրության մեջ:

- Ողջ Տիեզերքում կա միայն մի բնություն, ով անսխալական է՝ Արարիչ Աստված: Հետևաբար, մարդկային հասարակության մեջ ամեն մի անհատ կարող է նաև սխալվել: Սուրբ Ավետարանը մեզ ուսուցանում է, որ երբ տեսանելի է մի եղբոր սխալը, այդ մասին նախ և առաջ պետք է շտապել և ծածուկ կերպով նրա հետ խոսել, հուշել և օգնել, որ այն ուղղի: Առավել ևս, երբ խոսքը հոգևոր առաջնորդի մասին է, ևս առավել՝ Հայրապետի, բարոյական որևէ իրավունք չկա հանրային կերպով սխալը մատնացույց անելու, մանավանդ, որ այս պարագային ոչինչ կա նշելու:

Առաջնորդական և Հայրապետական ողջ առաքելության ընթացքում մինչ օրս ամեն ինչ կատարվել է խղճմտանքով, իմաստությամբ ու ճշգրտությամբ: Մենք միայն կարող ենք մատնանշել Հայոց Հայրապետի այն բոլոր ձեռնարկները, որոնք կոչված էին ուղղելու տարբեր ժամանակներում, զանազան պատճառներով հայ հոգևոր-ազգային կյանքում տեղ գտած սխալները: Զորօրինակ այս մեկը՝ դպրոցում երեխաներին հոգևոր կրթությունից զրկելու մեծագույն սխալը, որն ուղղվեց հայ դպրոցում հայ քրիստոնյա զավակին «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ավանդմամբ: Այս ազգակերտ, հոգևոր անվտանգություն ապահովող ծրագրի հեղինակն ու նախաձեռնողը Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է:

- Իսկ ի՞նչ կասեք Հայրապետի հետ կապված ոչ ախորժալուր խոսակցությունների մասին, որոնք լսելի են մեր հասարակության մեջ:

- Գիտեք, տարիներ շարունակ տարբեր անձեր ու կազմակերպություններ, ներքին ու արտաքին անմաքուր աղբյուրներից սնվելով ու հովանավորվելով, նպատակ են հետապնդել հարվածներ հասցնել Հայոց Եկեղեցուն: Եվ, բնական է, որ այդ հարվածներից սաստկագույններն ուղղելու էին Ամենայն Հայոց Հայրապետին: Այո, մի զարմացեք, դա այդպես է, քանի որ մեր Եկեղեցու, ազգի և հայրենիքի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր