Դեպի վեր

Հայաստանի տնտեսությունը 2019 թվականի առաջին կիսամյակում. միտումներ, կանխատեսումներ, սպասելիքներ

armenpress.am08/13/2019, 7:18

Հայաստանի տնտեսությունը 2019 թվականի առաջին կիսամյակում. միտումներ, կանխատեսումներ, սպասելիքներ

Եվրասիական փորձագիտական ակումբը շարունակում է ծանոթացնել ընթերցողներին Հայաստանի տնտեսության վիճակին, ինչպես նաև երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման արդիական հարցերին: Տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտության թեկնածու Աղասի Թավադյանը և տողերիս հեղինակը ստեղծեցին այդ գործընթացներն ուսումնասիրող խումբ: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր հետազոտության առավել հետաքրքիր եզրակացությունները, ուղեկցելով դրանք քաղաքագիտական մեկնաբանություններով և կանխատեսումներով:

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության հաջողություն արձանագրած ոլորտների մասին

Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ 2019թ. առաջին կիսամյակը նշանավորվեց հակասական միտումներով: Մի կողմից նկատվեց տնտեսական ակտիվության աճ 6,5%-ով մի շարք ճյուղերի զարգացման դրական միտումների հաշվին, մյուս կողմից, որոշ ճյուղեր շարունակում են մնալ անկման վիճակում, ինչն էլ զսպում է ողջ տնտեսության առաջանցիկ զարգացումը:

Ամենաբարձր աճը նկատվեց ծառայությունների ոլորտում՝ 15,3%: Եվ դա առանց առևտուրը հաշվի առնելու (աճը՝ 8,9%): Այս աճն ապահովված է զբոսաշրջիկային ծառայությունների շարունակվող աճի հաշվին: Վերջին տարիներին արտասահմանյան զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, տարեց-տարի, շարունակում է աճել երկնիշ թվերով: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 14,4%-ով ավելի արտասահմանցի, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Եվ դա միայն զբոսաշրջիկային սեզոնի սկզբում: Հարկ է նշել, որ 2018թ. մեր երկիր այցելել է 1651782 արտասահմանցի, ինչը 10,5% ավելի է 2017թ. ցուցանիշից: Սպասվում է, որ 2019թ. վերջին Հայաստան այցելած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 2 միլիոն մարդը: Այս զարգացումը հնարավորություն է տվել դրական դինամիկա հաղորդել արդյունաբերական արտադրանքի աճին (6,9%-ով): Տվյալ դեպքում այն ուղղված է եղել սպառողների սեզոնային աճից ծագող աճող պահանջարկի բավարարմանը: Իր հերթին, արդյունաբերության աճը, մինչև անցյալ տարին ավանդական դարձած լեռնահանքային արդյունաբերության ավանդական աճի կարելի է համարել երկրի տնտեսության ձեռքբերումներից մեկը:

Տնտեսության զարգացման կարևոր ցուցիչ է շինարարությունը: Առաջին կիսամյակում այս ճյուղի աճը կազմել է 4,7%, ինչը վկայում է բնակարանային ֆոնդի նկատմամբ աճող պահանջարկի, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության զարգացման մասին:

Միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը ավելացել է 5,6%: Սա Հայաստանի իշխանությունների հաջողությունն է և պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության գործունեության արդյունքում ստվերի կրճատմամբ:

Սահմանված դրական թրենդերը, որոնց շարժիչներն են դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև և սննդի արտադրության, ոսկերչական իրերի արտադրության և այլ ոլորտներում մասնավոր ընկերությունները և համատեղ նախագծերը, թույլ են տալիս, ընդհանուր առմամբ, լավատեսորեն նայել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին:

Վերլուծելով Հայաստանի տնտեսության ժամանակակից իրավիճակը, կարևոր է աչքաթող չանել այն հանգամանքը, որ անցյալ տարվա Թավշյա հեղափոխությունը չհանգեցրեց էական ցնցումների և վերը նշված տնտեսության ոլորտները շարունակում են զարգացումը այն իներցիայով, որը հաղորդվել է նախկին կառավարությունների և արտասահմանյան գործընկերների հետ համատեղ նախագծերի կողմից:

Կարևոր է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը մնում է կայուն, չնայած նրա վրա, առաջին հերթին, ազդում է համաշխարհային շուկաների անորոշությունը: Ներքին տնտեսությունից բխող ռիսկերի ազդեցությունը ավելի կանխատեսելի է: Հայաստանում այսօր գործում է 22 բանկ, 33 վարկային և 6 ապահովագրական ընկերություն: Նույնպես կարևոր է, որ ազգային արտարժույթով վարկերի և խնայողությունների տեսակարար կշիռն անընդհատ աճում է: Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով բանկային համակարգում գործող վարկերը միասին վերցրած կազմել են մոտ $6,3 մլրդ.: Այդ գումարի 47% հայկական դրամով է: Այս տարվա առաջին կիսամյակում հայկական բանկերի մաքուր շահույթը կազմել է մոտ $80 մլն., ինչը 4% ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Կարևոր է հասկանալ, որ այդ աճը վկայում է բանկերի նկատմամբ բնակչության վստահության մասին, նկատի առնելով այն հանգամանքը, որ շահույթի առյուծի բաժինն ապահովում են բնակչության ներդրումները: Մյուս կողմից, քաղաքացիները չեն տեսնում այլ ոլորտներ և իրենց միջոցները ներդնելու համար ուղղություններ և այդ պատճառով էլ տեղավորում են իրենց խնայողությունները բանկում: 2018թ. Հայաստան մուտք գործած դրամական փոխանցումների ծավալը կազմել է $1785,6 մլն. և աճել է 1,6%: Այդ նույն ժամանակահատվածում կապիտալի արտահոսքը կազմել է $1188,3 մլն., աճը այստեղ կազմել է 20%: Սա նշանակում է, որ անցյալ տարի Հայաստանում վաստակած կապիտալների արտահոսքն արտասահման էապես մեծացել է, ինչը չի կարող դրական ազդել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Կան այս տարվա առաջին ամիսների կապիտալի ներհոսքի և արտահոսքի ցուցանիշները, սակայն անել հապշտապ եզրակացություններ ոլորտի վիճակի մասին առայժմ իմաստ չունի: Կոռեկտ եզրակացության համար արժե սպասել տարվա վերջին տվյալներին:

Վերջապես, մի քանի խոսք հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի մասին: Այս տարի Հայաստանում բոլոր ներդրումների 51%-ն արվել է Ռուսաստանից: Արտահանման ամենամեծ աճը դիտվում է ԵԱՏՄ ուղղությամբ և, առաջին հերթին, դեպի Ռուսաստան: Ռուսաստանյան պաշտոնական տվյալներով Ռուսաստանում մշտապես գտնվում է Հայաստանի 491000 քաղաքացի: Հայաստան արտասահմանից եկող բոլոր տրանֆերտների 64% Ռուսաստանից է: Միևնույն ժամանակ, վերջին ամիսների համար բնորոշ են հետևյալ միտումները: ՌԴ տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիների թիվն այս տարի նվազել է, նվազել է նաև Ռուսաստանում միգրացիոն հաշվառման կանգնած Հայաստանի քաղաքացիների թիվը: Ռուսաստանում միգրացիոն հաշվառումից հանված Հայաստանի քաղաքացիների թիվը մեծացել է: Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Հայաստանի քաղաքացիների թիվը (տվյալ դեպքում միգրացիայի ցուցանիշը բերվում է մի քանի տարի ուշացմամբ) նվազել է: Հայաստանի սահմանի հատումների հաշվեկշիռը բարելավվել է: Պրոֆեսոր Թ.Մանասերյանը կարծում է, որ Հայաստանից արտագաղթը նկատելիորեն կրճատվել է և առայժմ այս միտումը շատ նկատելի կերպով շարունակվում է: Այն միաժամանակ բացատրվում է Հայաստանում իշխանության փոփոխությամբ և, ամբողջությամբ վերցված, բնակչության բարձր դրական սպասումներով, վերջին երեք տարիների ընթացքում որոշ տնտեսական վիճակի բարելավումներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստանի քաղաքացիներին զարգացած երկրներում այլևս ապաստան չեն տալիս, քանի որ Հայաստանն այժմ համարվում է անվտանգ երկիր:

Հայաստանի հարկահավաքները 2019թ. առաջին կիսամյակում արդեն ապահովել են երկրի վարչապետի կողմից նախապես հայտարարված հարկային եկամուտների աճը: Պետական գանձարանի հարկային եկամուտների փաստացի կատարումը 2019թ. հունվար-հունիս ամիսներին գերազանցել է ծրագրային ցուցանիշը 67,9 մլրդ. դրամով, իսկ ճշգրտված ցուցանիշը գերազանցվել է 62,7 մլրդ. դրամով, հասնելով 713,4 մլրդ. դրամի:

Մեր օրերի տնտեսական իրողություններում բացասական միտումների մասին

Պրոֆեսոր Աշոտ Թավադյանի և Աղասի Թավադյանի գնահատմամբ, 2019թ. առաջին կիսամյակում ապրանքաշրջանառության աճ չի գրանցվել: Ապրանքաշրջանառության աճը գրեթե դադարել է, արտահանման ծավալները կրճատվել են 0,5%, ներկրման ծավալները աճել են 1%: Հետազոտության այս մասի հեղինակները կարծում են, որ արտահանման երկնիշ աճը 2016 և 2017թթ. պայմանավորված էր արտահանման վերականգնողական աճով: 2015թ. արտահանման եզրափակիչ տվյալները բացասական էին, ինչպես Ռուսաստանի (-31%), Ղազախստանի (-42%), Բելառուսի (-26%), ԵՄ (-12,3%) համար: Այդ նույն 2015թ. Հայաստանի արտահանումը կրճատվել էր ընդամենը 4%: Սակայն կառուցվածքային կրճատումներն ավելի նշանակալից էին: Մեր երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին խթան հանդիսացավ արտահանման երկնիշ աճի համար 2016, 2017, 2018թթ.: Դեպի Ռուսաստան արտահանումը աճեց ավելի քան երկու անգամ: Այս վերականգնողական աճը միջնաժամկետ երևույթ է և արտահանման աճի դանդաղեցումը նկատվել է դեռևս 2018թ. վերջից: Բայց սա արտահանման կրճատման պատճառներից միայն մեկն է: Մյուս պատճառը՝ լեռնահանքային ոլորտի կրճատումն է: Հանքաքարը և մետաղները գնում են հիմնականում Եվրոպական Միություն: Արտահանումը դեպի ԵՄ 2019թ. առաջին կիսամյակում, 2018թ. նույն ժամանակաշրջանի հետ համեմատած, կրճատվել է 24%-ով: Կրճատման թրենդը իրեն զգացնել տվեց 2018թ. նոյեմբերից, երբ փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը: Հայաստանի այս հնագույն արդյունաբերական ձեռնարկությունը փակվեց իշխանությունների հետ անհամաձայնության պատճառով, քանի որ չլուծվեց այն հարցը, թե որքա՞ն տուգանք պետք է վճարի ձեռնարկությունը շրջակա միջավայրին հասցված վնասի համար: Ընկերության կարծիքով պետության պահանջած տուգանքի չափերը չափազանց բարձր էին: Արդյունքում գործարանը կանգնեց և շուրջ 500 աշխատողներ մնացին առանց աշխատանքի: Այս ձեռնարկությունը ապահովում էր երկրի արտահանման ընդհանուր ծավալի 3,5%: Այս պատճառով էլ, 2019թ. առաջին եռամսյակում, ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5476.5
EUR525531
RUR7.167.24
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր