Դեպի վեր

Ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Փաշինյանը,  ինչո՞ւ նահանջեց

168.am10/9/2019, 2:36

Ի՞նչ խնդիր էր փորձում լուծել Փաշինյանը,  ինչո՞ւ նահանջեց

Հայկական տեղեկատվական ու սոցիալական մեդիան այսօր տառացիորեն փոթորկվեց լուրով, որ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար (ՊՆ) Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

«Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին»,- գրված էր կայքի հրապարակման մեջ:

Լուրը, սակայն, մոտ 1-1.5 ժամ անորոշ ու ըստ էության չհերքված մնալուց հետո սկսեց հերքվել աստիճանական կարգով՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, ով բավական երկար դադարից հետո ասաց, թե այդ ամենը անհեթեթ լուրեր են, վերջացրած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանով ու վարչապետի ու պաշտպանական գերատեսչության լրատվության պատասխանատուներով:

Ընդ որում, վարչապետի հերքող խոսքից հետո մինչ այդ հեռախոսազանգերին չպատասխանող կամ դրանք անջատող խոսնակները սկսեցին լույսի արագությամբ հերքել լուրը:

Ուշագրավ է, որ առավոտյան, երբ դեռ լուրը նոր էր տարածվել, այն չհերքեցին ոչ նախագահականից, ոչ էլ ՊՆ-ից:

168.am-ը նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից փորձել էր պարզել՝ արդյոք ստացե՞լ են Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմումը, և եթե այո՝ այն ե՞րբ կստորագրվի նախագահի կողմից։

«Այս պահի դրությամբ նախագահի աշխատակազմում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի դիմում առկա չէ»,- ասել էր նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Ես այս պահին իմ աշխատավայրում եմ, աշխատում եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք ներկայացրե՞լ է հրաժարականի դիմում՝ հրաժարվելով լուրի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություն տալ։ Տպավորություն էր՝ ասես բոլորը սպասում էին վարչապետի կամ առնվազն նրա խոսնակի պատասխանին։

Ի՞նչ կատարվեց

Ակնհայտ է, որ նման լուրերն օդից չեն վերցվում, և լրատվական կայքն իսկապես հավաստի աղբյուրներ է ունեցել նման լուր հրապարակելու համար, ինչը, ըստ էության, ապացուցեցին նաև լուրին հետևած 1-2 ժամերի իրադարձությունները:

Ամիսներ շարունակ մամուլում հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունների մասով։ Օսիպյանը պաշտոնանկ արվեց ոչ միայն ոստիկանապետի պաշտոնից, այլև Փաշինյանի խորհրդականի պաշտոնից, որը նա զբաղեցրեց հաշված օրեր։ Վանեցյանը, հավանաբար զգալով՝ առաջ ընկավ և ինքը հրաժարական ներկայացրեց։ Մամուլի այդ լուրերը հաստատվեցին։ Սպասվում էր Տոնոյանի պաշտոնանկությունը։ Պարզ է, որ առնվազն Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշում կամ խիստ առարկայական ցանկություն Փաշինյանի մոտ եղել է: Ուրեմն ի՞նչը ստիպեց նրան նահանջել՝ ձեռքի հետ էլ հընթացս նաև իրենց համար որոշակի հարցեր լուծելով:

Խոսքը մամուլի վրա հարձակման հերթական փորձի մասին է, և իշխանական մանր ու մեծ շերտեր պահը բաց չթողեցին «ֆաս» հրահանգով հարձակվել irakanum.am-ի վրա (ինչպես նաև նրանց այդ լուրը տարածող ԶԼՄ-ների վրա)՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի տնօրեն Պետրոս Ղազարյանի գրչով ձվեր նետելու պրակտիկայի շարունակական գովազդումից՝ մինչև Էջմիածնի քաղաքապետ տիկնոջ գրառում:

««Հայրենասերներ» ջան, գոնե ՊՆ-ի նման կարևորագույն կառույցի դեպքում սենց բաներ մի՛ արեք, չի՛ կարելի». սա էլ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի դասն է:

«Հիմա էս «լրատվամիջոցի» դռանը եթե մի ձվով խփես, որ իր պատվիրատուի կոնյունկտուրային բանակը չխառնի՝ մամուլի ճնշում կլինի՞»,- սա, ի դեպ, լրատվամիջոցի ներկայացուցչի՝ Պետրոս Ղազարյանի գրառումն է: Մասնագիտական էթիկա, լրագրողական համերաշխություն և նման այլ հասկացություններ երևի թե արդեն տեղ չունեն վերջինիս մտապատկերում, և նա փաստորեն հաջողությամբ մոռացել է, թե ինչպես լրագրողական համայնքը կանգնեց իր թիկունքին այն ժամանակ, երբ նա իր գործատուի հետ, մեղմ ասած, խնդիրներ ուներ:

Այս պահին զերծ կմնանք տարատեսակ գրառումների տակ շարունակվող «խրախճանքներից» քաղվածքներ հրապարակելուց:

Ինչո՞ւ չստացվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնքան ընդունված ու սիրված է հասարակության կողմից, որքան Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որից շատ արագորեն իշխանական կուրատորներն ու ֆեյքերի բանակն «ազգի դավաճան» կերտելու անհաջող փորձ արեցին, և ակնհայտ էր, որ հաջողելու դեպքում նույնը կկիրառվեր նաև Դավիթ Տոնոյանի նկատմամբ:

Հիշեցնենք նաև, որ ըստ «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ ապրիլի 30-ից մայիսի 9...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր