Դեպի վեր

Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը. Արա Զոհրաբյան

panorama.am02/12/2019, 3:00

Ընդունում ենք վարչապետի երկխոսության առաջարկը. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փաստաբաններին արված երկխոսության հրավերին՝ հարկային խնդիրների հետ կապված։

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև փաստաբաններին է հրավիրել երկխոսության, կապված հարկային խնդիրների հետ:

Առաջարկին նախորդած մտքերից պարզ է դառնում, որ փաստաբաններս իրավական հռչակված պետության իշխանությունների կողմից ընկալված չենք:

Վարչապետի մի քանի մտքի կցանկանայի արձագանքել:

Վարչապետի խոսքով՝ «Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբան, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե՞ ոչ։ … Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ համարում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որ հարկեր չվճարի։»:

Փաստաբանական համայնքը երբեք չի համարել և այժմ էլ չի համարում, որ փաստաբանները պետք է հարկեր չվճարեն: Հակառակը, փաստաբանների պալատը մշտապես փաստաբաններին հորդորում է վճարել սահմանված հարկերը՝ թեկուզև փաստաբանի անկախության համար:

Վերջին անգամ, 18.10.2018թ. բոլոր փաստաբաններին այդ մասով գրություն է հղվել: Հասկանալի չէ, թե նոր հարկային բեռի հետ կապված փաստաբանների արդարացված դժգոհությունը ինչու՞ է ներկայացվում օրինախախտի լույսի ներքո:

Կրկին անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ՝
- Հայաստանի Հանրապետությունը նաև սոցիալական և իրավական պետություն է.
- Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է.
- Շրջանառության հարկն արտոնություն չէ, այլ՝ հարկման հատուկ համակարգի հարկ.
- Շրջանառության հարկը վճարում է տարեկան մինչև 115 մլն. ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտը.
- Փաստաբաններին շրջանառության հարկի ռեժիմից դուրս բերելը, պայմանավորված միայն իրավապաշտպան գործունեության բնույթով, անկախ շրջանառության ծավալից, խտրական վերաբերմունքի դրսևորում է, որի չունի որևէ հիմնավորում.
- Փաստաբանների գործերի զգալի մասը (այդ թվում՝ դատալեքս համակարգում արձանագրված) անհատույց (pro bono) գործեր են, որը կապված է մեր բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի հետ.
- Հարկային նոր բեռը թանկացնելու է փաստաբանական ծառայությունների արժեքը և վնասելու է փաստաբանության զարգացմ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր